Հայաստանում կոպտորեն և բոլորի աչքի առաջ խախտվում է սահմանադրությունը... Մենք աշխարհիկ պետություն ենք, և եկեղեցին բաժանված է պետությունից: Ապա թե ինչո՞ւ են սահմանվում մեռելոցները։ Ինչո՞ւ են պարտադիր ծիսական արարողությունները պետական միջոցառումների բացման ժամանակ։ Ինչո՞ւ է խախտվում զինվորական կանոնագիրքը, և զենքը ձեռքին շարքում կանգնած զինվորականը խաչակնքվում է։ Մեռելոցին ոչ աշխատանքային ևս մի երկուշաբթի սահմանելու և շաբաթ օրը՝ այս տապին, աշխատանքի կանչելու համար կառավարության արտահերթ նիստ է գումարվում։ Ինչի՞ համար... Հասկանալի է և ընդունելի Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովդրի կյանքում, բայց նման միջամտությունը պետական գործերին արդեն իսկ անթույլատրելի է։ Նման բան չկա նույնիսկ Վատիկանում։ Ինչո՞ւ այս գերշոգի պայմաններում, որ Խորհրդային Միության տարիներին 40 աստիճանից բարձր ջերմության դեպքում ոչ աշխատանքային օրեր էին սահմանվում, մեզ մոտ մենակ մեռելոցներ են՝ որպես կրոնական, եկեղեցական պաշտամունքի ազդեցություն.. Կամ թե ո՞վ է թույլ տվել Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայուն որպես տգետ որակել այն մարդկանց, որոնք ասում են, թե Վարդավառը հեթանոսական ծագում ունի.. Մենք գահավիժում ենք միջնադա՞ր։ Հայոց միջնադարյան կաթողիկոսները միշտ եղել են առաջադիմության ջատագովողները, և եթե գնում ենք ավանդույթների, պահպանեք նաև այդ ավանդույթը։ Ամոթ է, մի արեք այնպես, որ աղանդավորների թիվն ավելի մեծանա.. Մեռելոցով չի որոշվում ճիշտ հավատքը։ Եվ ինչպես Քրիստոսն է ասել՝ թողեք մեռելներին մեռելների հետ... Գոնե դա հիշեք Աստվածաշնչից... Եվ կյանքի մի կոչեք «գնա մեռի՝ արի սիրեմ» արտահայտությունը, մտածեք ապրողաց մասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել