Fact.am-ը գրում է.
Կան թեմաներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել ու քննարկել մինչեւ ամուսնանալը։
- Երեխաներ: Սա զուգընկերների կյանքում բավականին կարեւոր փաստ է, հետեւաբար դրա մասին պետք է նախօրոք մտածել։
- Գումար: Ամուսնությունից առաջ շատ կարեւոր է քննարկել, թե ինչպես եք պատրաստվում ծախսել ընտանիքի ֆինանսական միջոցները։ Ի՞նչ կլինի, եթե զուգընկերներից մեկը չաշխատի, ո՞վ է որոշումներ կայացնելու գումար ծախսելու հարցում։ Պետք է նախապես քննարկել այս հացերը։
- Հավատարմություն: Մինչ ամուսնանալը պետք է քննարկել, թե արդյոք հավատարմությունը ձեր միության պահպանման ամենակարեւոր նախապայմաններից մեկն է, թե ոչ։ Ի՞նչ կլինի դավաճանության դեպքում։
- Ալկոհոլ, ծխախոտ կամ այլ կախվածություն: Ալկոհոլը կամ մյուս կախվածությունները ոչ միանշանակ կարող են ընդունվել զուգընկերոջ կողմից։ Եթե կինը կամ տղամարդը ամեն օր չափից շատ ալկոհոլային խմիչք է օգտագործում, պետք չէ հուսալ, որ ամուսնությունից հետո նա հրաժարվելու է այդ կախվածությունից։ Սա պետք է նախօրոք քննարկել։
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/91968
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել