Հայաստանում Սահմանադրությունը մեծ հաշվով չի գործել դրա ընդունման պահից, որովհետև երկրի քաղաքացին այն ոչ թե նվաճել է երկար տարիների համառ պայքարի շնորհիվ, այլ «նվեր» է ստացել իշխանությունից: Եվ ըստ այդմ՝ այն դեռևս երկար ժամանակ կմնա այդպիսին՝ չգործող, ինչը, սակայն, չի նշանակում, թե չպետք է օգտվել այն բարելավելու հնարավորությունից, եթե նման բան է ընձեռնվում՝ լինես դու ընդդիմադիր, թե՝ իշխանամետ: Եթե փոփոխությունները բոյկոտելը և կամ դրանց «ոչ» ասելը կնպաստի ոչ թե անձամբ Սերժի իշխանությունը վերացմանը՝ նրա տեղ դնելով քրեական-օլիգարխիկ համակարգի մեկ այլ ներկայացուցչի, այլ հենց այդ համակարգի վերացմանը, ապա ես երկու ձեռքով կողմ եմ բոյկոտին կամ «ոչ»-ին: Եթե այն նորից տապալվի, ապա կկորցնենք հերթական 10 տարին: Մնում է գտնել այն մեկին, ով իր վրա պատասխանատվություն կվերցնի՝ ասելու, որ բոյկոտը կավարտվի համակարգի վերացումով, և դա կանի հենց ինքը: ՀԳ. Չեմ ընդունում այն տեսակետը, թե կողմ եմ բոյկոտին, բայց թող համակարգը վերացնի մեկ ուրիշը, դա արդեն տեսել ենք... չինմաչինցի իմաստուն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել