Այսօր հասարակական վայրերում մերկ մարդկանցով ոչ մեկին չես զարմացնի: Մերկանում ես և՛ օնլայն, և՛ օֆֆլայն, ԶԼՄ-ներով քո մասին իմանում է ողջ աշխարհը:

Աղջիկը մերկ բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ սոցիալական ոլորտի կրճատումների: 2012, սեպտեմբերի 25, Մադրիդի Սենատի շենքի առջև, Իսպանիա: Ֆոտո: © Paul Hanna/Reuters

Իմ սիրած ՖԵՄԵՆ-ի աղջիկները հոկտեմբերի 3-ին Փարիզի Լուվր թանգարանում, Վեներայի արձանի առջև բողոքում են ընդդեմ 2 ոստիկանների կողմից բռնաբարված Թունիսցի կնոջ հանդեպ ներկայացված մեղադրանքների: Ֆոտո © Philippe Wojazer/Reuters

Մերկ բողոքի ակցիա ոստիկանական մեքենաների առջև 2008 թվականի սեպտեմբերի 19-ին Մելմյո քաղաքում ընթացող Եվրոպական սոցիալական ֆորումի ընթացքում: Մոտ 100 ցուցարար: Ֆոտո © Olivier Morin/AFP

Մերկ կրծքով արաբական գլխաշորով իսրայելուհին բողոքում է ընդդեմ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացման դեմ գեյ-շքերթի ընթացքում: 2002, հունիսի 28: Ֆոտո © Havakuk Levison/Reuters

15.09.2012. Մեքսիկուհիները մերկացել են Մեքսիկայի անկախության օրվա տոնակատարության ընթացքում: Բողոք ընդդեմ գնված ձայներով նախագահ դարձած Էնրիկո Պենյա Նյետոյի: Ֆոտո © Bernardo Montoya/Reuters

Այս նկարում պատկերված է չինացի դիսիդենտ նկարիչ Այ Վեյվեյը 4 մերկ կանանց հետ: Նկարչին ձերբակալելուց հետո տարածվեց մերկ լուսանկարների ալիք որպես բողոք:
Ֆոտո © Zhao Zhao/Handout/Reuters

Բոգոտա: Մերկ ուսանողը բողոքում է ընդդեմ կրթական ոլորտի ռեֆորմների: Ֆոտո © Jose Gomez/Reuters


Օքսֆամ կազմակերպության ակտիվիստները կրկնում են այսպես կոչված «Կոմմունա - 1»-ի պատմական ֆոտոնկարը: 2010 հոկտեմբեր 25-ին նրանք մերկ հենվեցին Բեռլինի պատին ՄԱԿ-ի անդամ պետությունների տրված խոստման 40-1-րդ տարելիցին ընդառաջ: 1970 թ.-ի հոկտեմբերին ՄԱԿ-ը խոսք էր տվել համախառն ազգային արդյունքի 0.7 տոկոսի չափով գումար փոխանցել զարգացող երկրներին: Ֆոտո © Tobias Schwarz/Reuters

«Կրծքեր, այլ ոչ ռումբեր» խմբի անդամները բողոքում են Իրաքի դեմ պատերազմի: 2007 սեպ. 28: Ֆոտո © Saul Loeb/AFP

Բողոքի ակցիա ընդդեմ Հնդկաստանի բանակի:

Բողոքի ակցիա Իսպանիայում ընդդեմ սոցիալական ոլորտի ծախսերի նվազեցման, գործազրկության: Ֆոտո © Vincent West/Reuters


Լոնդոն: Բողոքի ակցիա ընդդեմ անհավասարության և անարդարության, որը բերում է կապիտալիզմը: Ակցիան տեղի է ունեցել 2010 մայիսի մեկին աշխատավորների օրվան նվիրված շքերթի ժամանակ: Ֆոտո © Paul Hackett/Reuters

Բողոքի ակցիա՝ նվիրված կանանց դեմ բռնության պայքարի օրվան: Մադրիդ: Ֆոտո © Juan Medina/Reuters

Շրջակա միջավայրի պաշտպանները Դուրբանում, ՄԱԿԻ-ի` կլիմայական փոփոխություններին նվիրված կոնֆերանսի ընթացքում: Ֆոտո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել