1983 թվականի հուլիսի 27-ի գործողությունը Հայոց պատմության մեջ իր կերպով և անհատականությամբ իր ուրույն տեղն ու դիրքն ունի, ապա արժանի գրոց ու հիշատակման: 2015 թվականի հուլիսի 27-ին Գյումրիում անցկացնելով հիշատակի միջոցառումը՝ նպատակ ունեմ այսօրվա գաղջ իրականությունից դեպի պատմության հերոսական էջերը տանելու սոված, անտուն, անզբաղմունք, թափառական, արժեքներն անտեսող հայրենակից ժողովրդիս: Ու հիշեցնելով, որ հիմա այն ինչ ունենք, ունենք այս ու սրա նման օրերի հերոսներին անարգելու, չհիշելու ու անտեսելու արդյունքում: Հայոց պատմության մատյանի էջերում իրենց արյունով շարադրված ակնթարթների Հերոսները ոչ մի բանով մեղավոր չե՛ն, որ այսօր ստեղծված է այս իրավիճակը... Այսօրվա իրավիճակն արհեստականորեն է ստեղծվել: Մարդու կողմից դեպի իր նմանին, իրենից մի քիչ թույլ ու անզոր տեսակին անհարգալից կերպով վերաբերվելու արդյունքում: Ժամանակի ու տարածության մեջ հերոսացած նահատակներն այսօրվա իրավիճակի համար ոչ մի բանով մեղավոր չե՛ն, ու իրենց գործողությունների հիմքում միայն լավ ու պայծառ օրերի տեսլականն էր... Նրանք արժանի են գնահատանքի ու հիշատակման... Հայոց պատմության յուրաքանչյուր օրը պիտի կարողանանք ըստ արժանվույն գնահատել, քանի որ յուրաքանչյուր օրը դեպի ազգային նվիրական արժեքի մասին պատմող մի էջ է, մի ամբողջական Էպոս ազգային Էպոսի մեջ: Արայի, Սարգսի, Սեդրակի, Վաչեի ու Սիմոնի նմանների համար Հայրենիքի վառվռուն ապագան զուտ եթերային չէ՛ր: Նրանք հավատում էին... Հավատում էին, որ կտեսնեն Հայրենիքն ազատ, անկախ և իրենց հայրենակիցներին մտահոգ միայն իրենցով ու ապագա Հայ սերունդին կրթել-դաստիարակելով...
Հուլիս 27-ի առավոտն էլ բացվեց սովորականի նման խաղաղ ու հանգիստ: Մի քանի ընկերների հետ Գյումրու No 3 ավագ դպրոցից դուրս բերեցինք մեր նորագույն ազատագրական զինյալ պայքարի սրբերի նկարն ու ուղևորվեցինք Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի, որտեղ արդեն սպասում էին լրագրողներ և հետաքրքրվող անհատներ: Հավաքվածների մեջ էին նաև Սիմոն Եահնիեանի եղբայրն ու քույրը՝ Զարեհն ու Մարալը: Հոգեհանգիստը սկսվեց ճիշտ 10:30-ին, այսինքն գործողության սկսման ժամին: Հոգեհանգստի արարողությունից հետո նկարը Գյումրու բանուկ փողոցներով քայլարշավի առաջից տեղափոխվեց թատերական հրապարակ, որտեղ էլ տեղադրվեց Հայ Մեծանուն բանաստեղծի հուշարձանի հպված:
Հարցին, թե ինչու տեղադրվեց Հովհաննես Շիրազի կողքին, Արա Նախշքարյանը պատասխանեց. «Սովետական Հայաստանում Շիրազն այն միակն էր ով արցունքի միջից երկեց այս տղաների քաջագործությունը, և հիմա այստեղ տեղադրեցի արքով, որպես Հովհաննես Շիրազի 8 երեխաների մյուս 5 որդիներ»:
Թատերական հրապարակում շատերը մոտեցան, լսեցին, իմացան, ավելացրեցին իրենց իմացածն ու նվեր ստանալով արդեն նախատեսված DVD խտասկավառակի վրա տղաների ու իրենց գործողության մասին պատմող ֆիլմը շարունակեցին իրենց ճանապարհ: Թատերական հրապարակից նկարը վերադարձվեց իր տեղ 14:45-ին, այսինքն՝ ճիշտ այն ժամին, երբ 1983 թվականի այս օրը պորտուգալական իրավապահ մարմինները հայտարարեցին գործողության ավարտը՝ հաղորդագրություն տարածելով թե «խմբի անդամներն իրենց խումբի պայթունով ինքնասպան եղան...»:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ, ՏՂԵ՛ՐՔ... ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ՁԵԶԱՆՈՎ... ՁԵԶ ԻՄ ՄԵՋ ՏԱՆԵԼՈՎ ԱՄԵՆ ԱՌԻԹԻ ԴԵՊՔՈՒՄ՝ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԻՆՁԱՆԻՑ ՀԵՏՈՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ԻՐԵՆՔ ԷԼ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՓՈԽԱՆՑԵԼ ԻՐԵՆՑԻՑ ՀԵՏՈ ԵԿՈՂՆԵՐԻՆ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nakhshkaryan/media_set?set=a.986065048104710.1073742000.100001036716021&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել