«Եհովայի վկաներ» կազմակերպությունը հրաժարվում է ցանկացած ազգային դրոշի պատիվ տալուց, մերժում է հայրենասիրությունը և իր երկիրը զավթիչներից պաշտպանելու անհրաժեշտությունը, պաշտպանում է լոկ իր շահերը։ Նրանք խուսափում են սովորական մարդկային տոների մասնակցելուց, մերժում են շատ բաներ, նույնիսկ երբեմն այնպիսի անհրաժեշտ բժշկական մեթոդը, ինչպիսին արյան փոխներարկումն է և նման բաներ։
Ամիսներ առաջ մեր և մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնված պայքարը Եհովայի վկաներ աղանդի դեմ, կարելի փաստել, որ հասել է արդյունքի:
Փաստում եմ` մեր պայքարի առանցքում ընկած առաջին կետով հստակ խնդիր էր դրված` այդ աղանդին թույլ չտալ,որպեսզի հասարակական վայրերում քարոզչություն իրականացնեն:
Ես, հանդիսանալով «Ազգային արժեքների պաշտպանման ճակատ» ՀԿ-ի նախագահը, փաստում եմ, որ այսօր հասարական վայրերում Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության ներկայացուցիչները ստենդով քարոզչություն չեն իրականացնում:
Այլասերվածության քարոզչության ևս մեկ փորձ համարում եմ կանխարգելված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/823052987802900
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել