Աշխարհի տարբեր երկրներում ստեղծվել են շատ օրենքներ, որոնցից մի քանիսը անիմաստ, նույնիսկ զավեշտալի են...
Օրինակ՝ Սինգապուրում արգելվել են մաստակները, բացառապես ծխախոտային: Այս օրենքը գործածության մեջ մտավ 1992 թվականին: Իսկ թույլատրված ծխախոտային մաստակները կարելի է ձեռք բերել դեղատներից, այն էլ՝ միայն բժշկի նշանակումից հետո
Նորվեգական Լոնգյիրբյուեն քաղաքում կա մի շատ արտառոց օրենք. այստեղ արգելված է մահանալը: Օրենքն ունի այսպիսի բացատրություն, քանի որ այդ քաղաքում միշտ շատ ցուրտ է լինում,այդ պատճառով այստեղ մարդուն հուղարկավորելը դառնում է անհնար: Արդեն իր կյանքի վերջին օրերը ապրող մարդուն հարազատները տեղափոխում են այլ քաղաք, որպեսզի չխախտեն օրենքը
Բրունեյում, Մալազիայում և Ինդոնեզիայում կա մի շատ համեղ միրգ, որը տեղացիները շատ են սիրում, բայց օրենքը նրանց թույլ չի տալիս այն ուտել հասարակական վայրերում: Օրենքն ունի պարզ բացատրություն. չնայած մրգի սքանչելի համին՝ այն ունի գարշելի հոտ ունի և այն շատ մեծ հեռավորության վրա զգացվում է
Դանիայի ռեստորաններից օգտվողները ունեն բոլոր իրավունքները չվճարելու պատվիրվածի համար, եթե այն ուտելուց հետո հասկանում եք, որ չարժե այդ ուտեստին այդքան վճարել
Կրկին Դանիայում: Մինչ մեքենան գործի գցելը վարորդը պարտավոր է ստուգել մեքենայի տակը, քանի որ այնտեղ կարող է երեխա թաքնված լինել
Շվեյցարիայում տղարմարդկանց երեկոյան ժամը 10-ից հետո արգելվում է հոգալ իրենց կարճ կարիքները, քանի որ այդ ձայնից հարևանները կարող են արթնանալ:
1986 թվականին Բրիտանիայի արտգործնախարարի հրամանով երկրի բոլոր սրճարանները պարտավոր էին սպասարկել հաճախորդներին, ովքեր ուրիշ մոլորակներից են եկել և ունեն համապատասխան լիցենզիա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել