Newsline.am-ը գրում է.
Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամեդ Հադա Կարմինայսօր հայտարարել է, որ Իրանը, կապված պատժամիջոցների վերացման հետ, պատրաստ է վերականգնել օդային ուղիղ հաղորդակցությունը ԱՄՆ-ի հետ:
Նրա խոսքերով` ուղիղ չվերթների վերականգնման համար պետք է ստանալ համապատասխան մարմինների «դիվանագիտական թույլտվությունը»: Հայտնում է РИА Новости-ն:
Հադան հավելել է, որ պատժամիջոցների վերացումից հետո մի շարք միջազգային ավիաարտադրողներ Իրանին առաջարկել են վերականգնել համագործակցությունը, և հիմա այդ առաջարկները քննարկման փուլում են:
Նյութի աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/12296.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել