Նոյեմբերի 19-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ՝ այս անգամ տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեռևս 2009թ. իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքաննություն է նշանակվել: Այս կերպ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործով Վարդան Օսկանյանին մեղադրելուց հետո իրավապահները փորձում են անցում կատարել արդեն հիմնադրամի բուն գործունեությանը` ուժեղացնելով ճնշումը ինչպես հիմնադրամի ներկա, այնպես էլ նախկին աշխատակիցների նկատմամբ:
Մասնավորապես հարցաքննության է հրավիրվել հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը, ով արդեն տևական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծրագիրը, որը հայտնվել է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, վերաբերում էր ՀՀ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարմանը:
Նոր սկսվող գործընթացը ևս մեկ ապացույցն է մեր այն պնդումների, որ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործը զուտ պատրվակ էր «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ Վարդան Օսկանյանի նկատմամբ լայնածավալ ճնշումներ գործադրելու համար:
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ գրասենյակ
asekose.am