Մաս 1

Բաղրամյան պողոտայում ակամա ծագեցին հասարակական նոր հարաբերւթյուններ, ի տարբերություն մեր կյանքը զբաղեցրած կոշտ ու կոպիտ հարաբերությունների՝ Բաղրամյանում մարդիկ ասես կերպափոխվեցին կտրուկ, դարձան իրար հանդեպ բարի, փոխադարձ օգնության հասնող, ասես մի մեծ ընտանիքի անդամներ լինեին ամենքը:

Երբ շարժումը վայրընթաց էր ապրում, քաղաքակական կուսակցություններից և ոչ մեկը հանձն չառավ շարունակել սկսված գործընթացը: Իրենք հայտարարեցին, թե չեն կամենում միավորներ հավաքել ոչ իրենց կողմից նախաձեռնված քաղաքական միջոցառումից, սակայն իրական պատճառն այլ էր: Քաղաքակական կուսակցություններից և ոչ մեկը չէր կարող շարունակել շարժումը և այն հասցնել երջանիկ հանգրվանի, քանի որ Բաղրամյանում ակամա ծնունդ առած հարաբերությունները, արժեքները չկան կուսակցություններից և ոչ մեկում: Իսկ նման շարժումը կարող է զարգացնել ու արդյունքի հասցնել այնպիսի կառույցը, որի հիմքում Բաղրամյանում նկատված հարաբերություններն ու արժեքներն են:

Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել