Image result for արագաչափ տեսախցիկՀասկացանք, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Հասկացանք, որ Ռուսաստանն է մեր իրական տերը: Հասկացանք, որ նստում-կանգնում ենք Ռուսաստանի կամքով կամ թելադրանքով: Բայց, ախր, ինչպե՞ս հասկանանք այն, որ ռուսական համարանիշերով Երևանում շրջող ավտոմեքենաների վրա չի տարածվում արագաչափերի և տեսախցիկների «հսկողությունը»: Ո՞վ կբացատրի, թե ինչու ես և մյուս մեր վարորդները պետք է վճարենք արագաչափերի (նույնիսկ 3կմ/ժ-ով գերազանցելու)՝ տեսախցիկների արձանագրած երբեմն զավեշտալի «խախտումների» տուգանքները, իսկ ռուսական համարանիշերով ավտոմեքենաների բացարձակ մեծամասնությունը պետք է ԱՆՑՆԻ ՄԵՐ ՎՐԱՅՈՎ և հսկայական արագությամբ: Երբեք չէի անդրադառնա թեմային, եթե դեպքերը լինեին մի քանիսը: Բայց, կարծում եմ, ինչպես ես, այնպես էլ ձեզնից յուրաքանչյուրը, առիթ ունեցել ենք բազմիցս ականատես լինելու նման պատկերի... Մտածե՛նք միասին, ազգս!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել