Newsline.am-ը գրում է.

Եթե նախկինում բնակարանների լուսամուտները կատարում էին իրենց հիմնական սահմանափակ ֆունկցիաները, այժմ ամեն ինչ այլ է: Ռուսական Kaleva ընկերությունը խելացի լուսամուտներ է արտադրում: Kaleva-ն օգտագործում է բազմաֆունկցիոնալ iM ապակի, որն առավելագույնս հոգ է տանում բնակիչների հարմարավետության համար: Սեսնսորային կարգավորիչի միջոցով հնարավոր է ըստ ցանկության փոխել սենյակի ջերմաստիճանը, լուսավորվածությունը, նվազեցնել դրսից թափանցող աղմուկի ձայնը, մգացնել ապակիները և այլն:

Արտադրողները ֆունկցիաների հետ մեկտեղ նշում են նաև, որ իրենց արտադրած լուսամուտները 96 տոկոսով արդյունավետ են շուկայի այլ ապրանքանիշերից: Որպես գովազդ հնչող այս տողերն իրականում արդարացվում են գնորդների խոսքերով: Նոր սերնդի ապակիներն իրոք պատուհանները դարձնում են խելացի ու հարմարավետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել