Mediamonitor.am-ը գրում է.
Հրապուրիչ արտաքինով մարդիկ միշտ էլ ուշադրություն են գրավում: Բայց գեղեցիկ ասվածը հարաբերական է ,իսկ ահա խնամված տեսքը դուր է գալիս բոլորին : Խնամված կանանցով հիանում են ու նրանց նախանձում են բոլորը: Նրանք հպարտ են ու գիտեն իրենց գինը: Նրանց գրավիչ լինելու գաղտնիքը նրանց ինքնագնահատականի մեջ է: Այս հատկանիշն օգնում է ավելի խնամված լինել ու հետևել արտաքին տեսքին. հետևել կառուցվածքին, մաշկին, մազերին, անել մարմնամարզություն ու հետևել հասարակ կանոններին: Ահա ձեզ ենք ներկայացնում այդ կանոնները.
- Ուղիղ որովայն. բոլոր աղջիկների երազանքը: Բայց քչերը գիտեն, որ որովայնի մկանները ամրացնող վարժությունները չեն կարող օգնել հասնելու կատարյալ վիճակի: Գեղեցիկ որովայն ունենալու համար պետք է որովայնի շարժումներ անել՝ ետ քաշելով այն, այսպես լավ վարժեցնում ենք մկանները:
- Ավելի շատ քայլեք: Զբոսանքը գեղեցկացնում է ոտքերը:
- Եթե որոշել եք մարզվել սպորտդահլիճում, ապա մի մոռացեք վերջում ձգող վարժություններ կատարել: Ձգումները մկաններն ավելի ճկուն են դարձնում ու ընդգծում կանացի գեղեցիկ կառուցվածքը:
- Առավոտյան ջուր խմեք: 2 բաժակ ջուր խմելուց հետո նոր սկսկեք նախաճաշը, այդպես դուք հաստատ շատ չեք ուտի:
- 1 գդալ ձիթապտղի ձեթը նախաճաշից առաջ շատ օգտակար է կանանց համար: Այս ձեթը լավ է մազերի ու մաշկի համար:
- Հաց ուտելուց անմիջապես հետո երբեք ջուր կամ թեյ մի խմեք: Թողեք անցնի 40 րոպե ու նոր անցեք ըմպելիքներին:
- Արագ նյութափոխանակության համար միանգամից մի կերեք շատ , այլ կերեք հաճախ: Ամենաճիշտ հաճախականությունը օրական 5 անգամն է:
- Հաճախ այցելեք շոգեբաղնիք: Դա շատ լավ է մաշկի համար:
- Քնից 3-4 ժամ առաջ ոչինչ մի կերեք, որպեսզի օրգանիզմը հասցնի մարսել:
- 16:00-ից հետո սպիտակուցներով հարուստ սնունդ մի կերեք: Ածխաջրերն օրվա այդ պահից հետո վերածվում են ճարպի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://mediamonitor.am/%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%AF-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-22-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել