1. Մեծահոգի, բարոյական
Դուք ձգտում եք դառնալ լավագույնը: Դուք շատ բարձր ամբիցիաների ու չափանիշների կրող եք: Մարդկանց կարող է թվալ, որ Ձեզ հետ դժվար է շփվելը, սակայն ամենադժվարն ու բարդը ինքներդ Ձեզ համար եք: Դուք աշխատասեր եք, բայց եսասեր չեք: Դուք աշխատում եք, որ կյանքն ավելի լավը դարձնեք: Դուք սիրում եք, քանի Ձեզ չեն նեղացնում: Շատ քիչ մարդիկ են Ձեզ գնահատում ըստ արժանվույն:
2. Հետաքրքրաշարժ և ակտիվ
Դուք պատասխանատու անձ եք, ով սիրում է այլոց մասին հոգ տանել: Դուք հավատում եք ազնիվ աշխատանքին և հեշտությամբ եք ողջ պատասխանատվությունը Ձեզ վրա վերցնում: Դուք լավ բնավորություն ունեք: Մարդիկ վստահում են Ձեզ: Դուք պայծառ, արագաշարժ ու սրամիտ մարդ եք: Դուք միշտ հետաքրքրում եք Ձեր զրույցներով:
3. Խելացի և մտածկոտ
Դուք հրաշալի մտածող եք: Ձեր մտքերն ու գաղափարներն ամենակարևորն են: Դուք սիրում եք կանխավ մտածել Ձեր տեսակետները: Հեշտությամբ լեզու եք գտնում այն մարդկանց հետ, ովքեր մտածկոտ ու սովորող են: Դուք մակերեսային չեք: Դուք փորձում եք անել այն, ինչ ընդունված է հասարակության կողմից, եթե անգամ հասարակությունը համաձայն չէ Ձեր քայլերի հետ:
4. Խորաթափանց և փիլիսոփա
Դուք եզակի եք,միակը Ձեր տեսակի մեջ: Ձեր կողքին չկա մեկը, որը Ձեզ նման լինի: Դուք օժտված եք ուժեղ ինտուիցիայով և փոքր-ինչ այլախոհ եք: Ձեզ հաճախ սխալ են հասկանում և դա Ձեզ ցավեցնում է: Դուք անձնական տարածքի կարիք ունեք: Կարևոր է Ձեր ստեղծագործ դրսևորումները զարգացնել, որոնք հարգանքի են արժանի: Դուք այնպիսի անձ եք, ով հստակ տեսնում է կյանքի սև ու սպիտակ կողմերը: Շատ զգացմունքային եք:
5. Վստահ և իշխող
Դուք անկախ անձ եք: Ձեր սկզբունքն է ` ‹‹ինքս կանեմ››: Հավատում եք միայն Ձեր ուժերին: Դուք լավ գիտեք, թե ինչպես մնաք ուժեղ` սիրելի մարդկանց և ինքներդ Ձեզ համար: Միակ բանը, որ մարդկանցից պահանջվում է, լինել անկեղծ Ձեզ հետ: Դուք պատրաստ եք ճշմարտության:
Շարունակությունն՝ այստեղ