Հենրիխ Մխիթարյանը չի լքի «Բորուսիա»-նPanARMENIAN.Net-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի»կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հաստատել են թիմում մնալու իրենց որոշումը: Այս մասին գրում է Transfermarkt-ը:

«Դորտմունդում մնալու որոշումն իմն է, շատ նպատակներ ունեմ, ուստի մտադիր եմ ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ լավ ֆուտբոլիստ եմ», - ասել է Մխիթարյանը:

Վերջին շրջանում իտալական լրատվամիջոցները հաճախ էին անդրադառնում Մխիթարյանին, շրջանառվում էին ֆուտբոլիստի` «Յուվենտուս» կամ «Ռոմա» տեղափոխվելու մասին լուրեր: Ըստ բրիտանական տրանսֆերային ընկերության 2015-ի տվյալների՝ Հայաստանի ազգային հավաքականում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Մխիթարյանը (18,48 մլն ֆունտ ստեռլինգ): Ի դեպ, այն նվազել է. 2013 -ին Մխիթարյանի տրանսֆերը կազմում էր մոտ 24,2 մլն ֆունտ: Օբամեյանգի տրանսֆերային արժեքը €19.000.000 է 2015-ի փետրվարի 4-ի դրությամբ։

2013-ի հուլիսին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ, գործարքի գինը կազմեց 25 մլն եվրո։ Մինչև այդ երկար ժամանակ «Լիվերպուլն» էր փորձում իրականացնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, բայց ակումբները չկարողացան համաձայնության գալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել