Գեղեցիկ այգու ծառուղով քայլում ես: Կողքովդ անցնում են տարբեր գույների ու բոյերի մարդիկ: Դեմքերին ժպիտ կա, մարդիկ չեն նեղվում նույնիսկ այրող արևից, քանի որ եկել են նոր տպավորություններով հարստանալու, շոգն էլ իր էֆեկտն ունի։
Քեզ հետ գրեթե զուգահեռ քայլում է 30-32 տարեկան մի տղամարդ, որ որդուն բարձրացնում ու սիրով դնում է ուսերին, որ բալան մի քիչ հանգստանա: Գորովանքով խոսում է հետը... ադրբեջաներեն... Դու նայում ես աշխարհում ամենագեղեցիկ տեսարաններից մեկին, երբ սիրող հայրն իր մանկան հետ զբոսնում է, բայց կտրատվում է ներսդ: Որովհետև որքան էլ բարի լինես, որքան էլ հանդուրժող, մարդասեր, չես կարող ակամա չհիշել, որ այ այս տղամարդու նման մեկն է սահմանին կանգնած քո ազգի որդուն սպանում, գլխատում՝ իր արյունարբու բնույթից ելնելով...
Թբիլիսի, երեկ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/940806952609249
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել