Եթե կինը խնամված է ու հմայիչ, ոչ մեկ նրա տարիքի մասին չի հիշում:

Հայկական շոու բիզնեսում, բարեբախտաբար, կան այդպիսի արտիստուհիներ, ովքեր նույնիսկ թոռնիկներ ունեն, բայց մի տեսակ լեզուդ չի պտտվում նրանց տատիկ անվանել:

1.Սոֆի Դևոյան

Հայկական պարի թագուհին կարծես չի մեծանում, նա միշտ խնամված է ու ներկայանալի: Սոֆի Դևոյանը վաղուց զգացել է տատիկ դառնալու քաղցրությունը, բայց դժվար նրա թոռնիկները Սոֆիին տատիկ անվանեն:

2.Սյուզան Մարգարյան

Հայտնի երգչուհու հայտնի մայրիկ, սիրված կին և արտիստուհի: Սյուզան Մարգարյանն էլեգանտության մարմնացում է: Նա իր արտաքինում միավորում է մայրական սերն ու կանացիությունը:

3.Նառա

Անցյալ տարի, երբ իմացանք, որ Նառան տատիկ է դարձել, ապշել էինք: Այսքան երիտասարդ տատիկ, երանի՜ թոռներին: Այս երգչուհին իր պայծառ կերպարով ու սեթևեթանքով միանշանակ արժանի է ուշադրության:

4.Էվելինա Շահիրյան

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի ու նորաձև տատիկ Էվելինա Շահիրյանն իր նրբաոճ կերպարով միանշանակ միշտ ուշադրության կենտրոնում է: Տարիների ընթացքում նա ոչ միայն չի կորցրել իր կանացիությունը, այլև դարձել է նաև շատ իմաստուն:

5. Նառա Շլեպչյան

Տատիկ, որը կարող է դառնալ հրաշալի ուղեցույց իր թոռնիկների համար նորաձևության ոլորտում: Հայտնի հաղորդավարուհին թերևս ունի հսկայական զգեստապահարան, որովհետև միշտ կրում է նոր ու ոճային հագուստ:

ՀԳ. Իսկ դուք արդեն որոշել ե՞ք, թե ինչպիսի տատիկ եք լինելու 2060 թ.։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել