Տորթ «Րաֆֆաելլո»
Բաղադրությունը՝
Խմոր
8 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր
Կրեմ՝
1 տուփ խտացրած եփած կաթ
200 գ կարագ
Մի պտղունց վանիլին
Կոկոսի փաթիլենր
Պատրաստման եղանակը՝
Խմորի պատրաստման համար ձուն միքսերով հարել այնքան, մինչև զանգվածը սպիտակի (10-12 րոպե) ու ծավալը կրկնակի ավելանա:Աստիճանաբար ավելացնել շաքարավազը, շարունակել հարել: Ալյուրը քիչ-քիչ մաղով մաղել զանգվածի վրա և արդեն ձեռքով շրջանաձև շարժումներով խառնել՝ 1-2 րոպե:
Խմորը բաժանել 2 մասի և թխել յուղաթղթի վրա, 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե:
Կրեմի պատրաստման համար կարագը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, վանիլինի փոշին շարունակել հարելը:
Տորթի առաջին շերտը պատել կրեմով, ապա կոկոսի փաթիլներ տարածել: Երկրորդ շերտի վրա նույնպես կրեմ քսել, ապա կոկոսի փաթիլներ շաղ տալ վրան: Տորթը զարդարել Րաֆֆաելլո կոնֆետներով, կամ ըստ ձեր ցանկության: