Առաջնագծում զգալի ու լուրջ փոփոխություններ են կատարվել՝ մարտական դիրքերում անվտանգության բարձրացման, թշնամու գործողությունների վերահսկողության, ըստ այդմ, ՝կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման, պաշտպանական ու հարձակողական մարտավարության ուղղությամբ ...
Պաշտպանության գծում լուրջ բարեփոխումների մասին վկայում են վերջին 10 օրերին առանց որևէ վնասի թշնամու կողմից աննախադեպ լարվածության ճնշումը :
Ուզում եմ հիշեցնել անցյալ տարվա նույն իրավիճակը, որ չկարողացանք հաղթահարել առանց զոհերի ...
Պետք է նաև նկատել, որ թշնամին մեր դիրքապահների ուղղությամբ կրակում է տարբեր տրամաչափերի զինատեսակներից, այդ թվում նաև կիրառում տարբեր տիպի նռնականետեր և ականանետեր...
Ինչ եմ ուզում ասել՝ եթե թշնամին մի քիչ խելոք լիներ, գոնե կկարդար լրահոսը՝ մենք էդքան ազդարարել էինք, որ պաշտապանական մարտավարությունը ուժեղացրել ենք, որ մեր զինվորը անվտանգությունն ավելի քան հուսալի է / իհարկե, զինվորի աչալրջությունը բոլոր դեպքերում կարևոր է/
և սուս ու փուս տեղը վեր կընկներ ...
Չմոռաբնամ նաև ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ մասին վայրահաչողներին.
էս որ բանակում մի փոքր վատ բան է լինում, իսկույն կաղկանձը, ոռնոցն ու ողբը տարածում եք...
բա հիմա ինչու չեք խոսում ?
ինչու որևէ մեկդ մի ոգևորիչ խոսք չի ասում մեր զինվորի ու բանակի հասցեին, ինչու որևէ մեկդ մի գրառում չի թողնում՝ որ, ժողովուրդ, սահմանում այսպիսի լարվածություն է, իսկ մեր զինվորի շնորհիվ, մենք, նույնիսկ, չենք էլ անհանգստանում .....
կուրացե՞լ եք, խլացե՞լ, թե՞ բթացել, այ նեխած հոգով ցինիկ դավաճաններ !!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/1095517680477638?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել