Image result for կառավարություն2014-ի հուլիսին Կառավարությունը հաստատել էլ մի նախագիծ, որով Հայաստանը մոտ 400 մլն դրամ է ներդրել հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում:

Ընկերությունն արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք: 
Դեռ մեկ տարվա գործունեությունը չբոլորած՝ գործարանի արտադրանքն արդեն ունի պահանջարկ: Առաջիկա օրերին առաջին խոշոր արտահանման պայմանագիրը կստորագրվի հարևան երկրներից մեկի հետ, իսկ մինչ այդ պատվերներ են ստացվել ՀՀ պետական տարբեր կառույցներից:

Գործարանում կարևորում են նաև աշխատատեղերի ավելացումը: Նախատեսվում է ամեն տարի աշխատողների թիվն ավելացնել 25-ով:
Արդեն իսկ պատճառով մեկնարկել են նոր արտադրամասի նախագծման աշխատանքները, ինչը վկայում է աշխատատեղերի ընդլայնման մասին:

Ինչ վերաբերում է տանկերին, ապա դրանց վերականգնման համար այստեղ տարեկան մոտ 300-320 դետալ է նախագծվում ու արտադրվում՝ և՛ զրահատեխնիկայի, և՛ հրետանու, և՛ հատուկ տեխնիկայի համար: Հին դետալները փոխարինում են նորերով, որոնցով վերանորոգված տեխնիկայի համար երաշխիք է տրվում: Շարժիչները փոխարինվում են նորերով, բենզինայինը՝ դիզելայինով: Ինչ վերաբերում է կրակային մասին, ապա այն ամբողջովին նորոգվում է:

Փաստացի, ամբողջ տանկի դետալների 20-25%-ն արտադրվում է այդ գործարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել