Ձեզ են ներկայացվում 80 պնդումներ:

Նշեք այն կետերը, որոնք համապատասխանում են Ձեր բնույթին:

1. Անտքնաջան եք և փութագար։

2. Անզուսպ եք և բռնկվող։

3. Անհամբեր եք։

4. Մարդկանց հետ հարաբերություններում կտրուկ եք և ուղիղ։

5. Վճռական եք և նախաձեռնող։

6. Համառ եք։

7. Հնարամիտ եք վեճում։

8. Աշխատում եք պոռթկումներով։

9. Հակված եք ռիսկի։

10. Հիշաչար և վիրավորվող չեք։

11. Ունեք արագ, կրքոտ, սակայն անհավասարաչափ ինտոնացիայով խոսք։

12. Անհավասարակշռված եք, հակված եք լինելու դյուրաբորբոք։

13. Ագրեսիվ, կռվարար եք։

14. Թերությունների նկատմամբ անհամբեր եք։

15. Ունեք արտահայտիչ դիմաշարժություն։

16. Ընդունակ եք արագ գործելու և որոշում կայացնելու։

17. Ձգտում եք նորին։

18. Ունեք կտրուկ պոռթկուն շարժումներ։

19. Դրված նպատակին հասնելու համառություն ունեք։

20. Հակված եք տրամադրության կտրուկ փոփոխության։

21. Կենսուրախ եք։

22. Գործունյա և աշխույժ եք։

23. Հաճախ գործն ավարտին չեք հասցնում։

24. Հակված եք Ձեզ գերագնահատելու։

25. Շատ արագ ընկալում եք նորը։

26. Հեշտ եք տանում տհաճություններն ու անհաջողությունները։

27. Հեշտ եք հարմարվում տարբեր իրավիճակներին։

28. Խանդավառությամբ եք սկսում ցանկացած նոր գործ։

29. Եթե գործն անհետաքրքիր է, արագ «սառչում» եք։

30. Մի գործից մյուսին արագ եք անցնում։

31. Նեղվում եք առօրեականությունից և միօրինակությունից։

32. Շփվող եք։

33. Նոր մարդկանց հետ կաշկանդված չեք։

34. Տոկուն եք և ընդունակ աշխատելու։

35. Ունեք բարձր կենդանի խոսք։

36. Անսովոր իրավիճակում պահպանում եք ինքնատիրապետումը։

37. Միշտ բարյացակամ տրամադրություն ունեք։

38. Հեշտ եք քնում և հեշտ արթնանում

39. Հակված եք երբեմն սահել մակերեսայնորեն։

40. Երբեմն շտապողականություն եք ցուցաբերում որոշումներում։

41. Հանգիստ եք և սառնարյուն։

42. Հետևողական եք և հուսալի։

43. Զգույշ եք և շրջահայաց։

44. Կարողանում եք սպասել։

45. Լռակյաց եք, չեք սիրում դատարկ խոսել։

46. Ունեք հանգիստ, հավասարաչափ և առանց զգացմունքների խոսք։

47. Զուսպ եք և համբերատար։

48. Գործը հասցնում եք ավարտին։

49. Ուժերն իզուր չեք ծախսում։

50. Խստորեն հետևում եք աշխատանքում կարգուկանոնին։

51. Հեշտությամբ զսպում եք պոռթկումները։

52. Նախատինքի և հավանության հանդեպ քիչ զգայուն եք։

53. Չարասիրտ չեք, հանդուրժող եք կծու խոսքի նկատմամբ։

54. Հաստատուն եք հայացքներում և հարաբերություններում։

55. Դանդաղորեն եք ընկնում աշխատանքային հունի մեջ։

56. Ընդհանուր առմամբ խաղաղասեր եք։

57. Հավասար եք բոլորի հետ հարաբերություններում։

58. Սիրում եք կոկիկություն և կարգուկանոն։

59. Տոկուն եք։

60. Դժվարությամբ եք ընտելանում նոր պայմաններին։

61. Ամաչկոտ եք։

62. Նոր իրավիճակներում կորցնում եք Ձեզ։

63. Դժվարությամբ եք շփվում անծանոթ մարդու հետ։

64. Չեք հավատում Ձեր ուժերին։

65. Հեշտությամբ եք տանում մենակությունը։

66. Անհաջողությունների դեպքում ընկճվում եք ու շվարում։

67. Հակված եք ներամփոփվելու։

68. Արագ ուժասպառ եք լինում։

69. Խոսում եք գրեթե շշուկով։

70. Տպավորվող եք մինչև արցունքներ։

71. Նախատինքի և հավանության հանդեպ շատ զգայուն եք։

72. Բարձր պահանջներ եք ներկայացնում Ձեզ և ուրիշներին։

73. Հակված եք կասկածամտության։

74. Չափազանց զգայուն եք և դյուրահավատ։

75. Չափազանց խռովկան եք։

76. Ծածկամիտ եք ու չշփվող։

77. Քիչ ակտիվ եք ու երկչոտ։

78. Խոնարհաբար հնազանդվող եք։

79. Ձգտում եք առաջացնել շրջապատի կարեկցանքն ու օգնությունը։

 

Իսկ հիմա մի փոքր համբերություն: Մի՛ փորձեք գտնել հարցերի պատասխանները: Դեռ կհասցնեք այդ անել: Թեստի արդյունքներին կծանոթանաք մի փոքր ուշ: Սկզբում ծանոթացեք խառնվածքի տեսակների նկարագրությանն Ա Պ Չեխովի ներկայացմամբ: Բժիշկ Չեխովը, ով հանգամանորեն ուսումնասիրել է հոգեվերլու­ծությունը, փայլուն բնութագրել է խառնվածքի չորս տեսակներից յուրաքանչյուրը:

 

Խոլերիկ՝ մաղձոտ է, դեմքով դեղնամոխրագույն… Աչքերը շարժվում են ակնախոռոչներում, ինչպես «սոված գայլեր»: Ջղագրգիռ է: Խորապես համոզված է, որ ձմռանը «սատանան գիտե, թե ինչ ցուրտ է», իսկ ամռանը` «սատանան գիտե, թե ինչ շոգ է»:

Կատակներ չի ընդունում: Որպես ամուսին և ընկեր` անտանելի է, որպես ենթակա՝ դժվար է պատկերացնել, որպես ղեկավար՝ անտանելի և անցանկալի:

Կին-խոլերիկ՝ շրջազգեստով սատանա, կոկորդիլոս:

Սանգվինիկ՝ հաստատուն է իր անկայունության մեջ... Նրա վրա հեշտ և արագ են ազդում բոլոր տպավորությունները, այստեղից էլ գալիս է թեթևամտությունը... Կամ երբեք ոչինչ չի կարդում, կամ հափշտակությամբ է կարդում: Միայն զբաղվում է նրանով, ինչ սիրում է: Պատահական է ամուսնանում: Մշտապես պատերազմում է զոքանչի հետ:

Կին-սանգվինիկ՝ ամենահանդուրժելի կինն է, եթե նա հիմար չէ:

Ֆլեգմատիկ՝ ամենասովորական կոպիտ արտաքին ունի: Միշտ լուրջ է, քանի որ ալարում է ծիծաղել: Բոլոր հնարավոր հանձնաժողովների, նիստերի, արտակարգ ժողովների պարտադիր անդամ, որոնցից, սակայն, ոչինչ չի հասկանում և ննջում է առանց խղճի խայթ զգալու: Ամուսնության համար ամենահարմար մարդն է, համաձայն է ամեն ինչի, հարմարվող է և չի տրտնջում: Երջանիկ է ծառայության մեջ: 

Կին-ֆլեգմատիկ՝ ծնվել է զոքանչ դառնալու համար, նրա իդեալը զոքանչ լինելն է:

Մելանխոլիկ՝ արցունքոտվելու պատրաստ կապտամոխրագույն աչքեր: Հակված է մելամաղձության: Վշտալի և լալահառաչ ձայնով տեղեկացնում է հարազատներին, որ կատվախոտի կաթիլներն իրեն այլևս չեն օգնում... Նրա հոգևոր կտակը վաղուց արդեն պատրաստ է...

Կին մելանխոլիկ՝ ամենաանտանելի, ամենաանհանգիստ էակներն են: Որպես կին հասցնում են բթացման, հուսահատության և ինքնասպանության: Լավ է միայն նրանով, որ նրանից հեշտ է ազատվել:

Այժմ անդրադառնանք թեստի բովանդակությանը: Այն հնարավորություն է տվել որոշել Ձեր խառնվածքի տեսակը, ավելի շուտ ոչ թե հստակ տեսակը, այլ տեսակների համադրությունը, քանի որ հենց «տեմպերամենտ» բառը լատիներեն նշանակում է խառնուրդ: Մենք բոլորս էլ տարբեր տեսակների բնորոշ որոշակի գծերի խառնուրդ ենք:

Այսպիսով` հաշվենք:

Հաշվեք՝ քանի հարց եք նշել: Դրանք նշենք Ա տառով: Առանձին-առանձին հաշվեք` 1-20 (Բխ) պնդումներում քանիսն եք նշել, նույնը՝ 21-40 (Բս), 41-60 (Բֆ), 61-80 (Բմ) պնդումներում: Բ տառին հարող ինդեքսը խառնվածքի տեսակի առաձին տառն է:

Այժմ պարզ բանաձևով հաշվենք խառնվածքի տարբեր տեսակների տոկոսային համադրությունը:

Խխ=Բխ:Ախ%

Խֆ=Բֆ:Ախ%

Խս=Բս:Ախ%

Խմ =Բմ:Ախ%

Ծանոթանալով տարբեր խառնվածքների «խառնուրդին», որը բնորոշ է Ձեզ, մի վշտացեք, եթե ինչ-որ բան չի համապատասխանում Ձեր սպասելիքներին: Հիշեք, որ չկան լավ կամ վատ խառնվածքներ, կա վատ բնավորություն, որի համար բնությունն արդեն պատասխանատու չէ:

Ինչպե՞ս հասկանալ նման օրինակները: Մեր կարծիքով խոլերիկները կյանքի ճգնաժամային պահերին խառնվածքի մյուս տեսակների համեմատությամբ ունեն մի կարևոր առավելություն. ընդունակ են էներգիայի հզոր պոռթկման և, հետևաբար, աշխատունակության և վճռականության դրսևորման:

Բնականաբար, այս խառնվածքն անթերի չէ: Խոլերիկները հակված են, նույնիսկ շատ հաճախ, նյարդային խանգարումների: Հիշենք. նրանց, ինչպես մելանխոլիկներին, դասում են «նևրոզ մատակարարողների» թվին: Օրինակ նույն Բոնապարտը՝ «ուժեղ կամքի տեր մարդկանցից ամենաեռանդունը», քաղաքական անհաջողությունների պահին անսովոր փոքրոգություն էր ցուցաբերում: Պյոտր I-ն ու Լյութերը տառապում էին էպիլեպսիայով:

Զորավարների, քաղաքական գործիչների, ժողովրդական տրիբունների շարքում ֆլեգմատիկները գրեթե անհայտ են, բայց արդյունաբերության ու գիտության մեջ այս տեսակին բնորոշ աշխատասիրությունն ու մեթոդականությունը մեծ արդյունքներ են տալիս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել