Esem.am-ը գրում է.
Esem.am-ը առիթներ ունեցել է անդրադառնալու դերասանուհի Մարիամ Շահինյանին և իր դստերը: Օրերս դերասանուհին փոքրիկի համար նոր ֆոտոշարք է կազմակերպել, որն առաջինը տրամադրել է մեզ:
Փոքրիկ Արփիի լուսանկարներն արել է լուսնկարիչ Վարդան Պետրոսյանը: Մարիամի խոսքով՝ ինքն է առաջարկել Վարդանին համագործակցել: «Նա երիտասարդ և շատ խոստումնալից լուսանկարիչ է: Կարծում եմ՝ նրա անունը առաջիկայում դեռ շատ կլսենք»,- ասաց Մարիամը:
Երիտասարդ մայրիկը պատմեց, որ նոր լուսանկարներն արել են իրենց տանը՝ գիշերը 22-ին, երբ Արփին պետք է քնած լիներ: «Նախապես պայմանավորվել էինք ֆոտոշարքը բացօթյա անել, սակայն ինչ-ինչ պատճառներով հետձգվեց: Ֆոտոշարքի օրն արդեն քնեցնում էի աղջկաս, երբ լուսանկարիչը զանգահարեց և ասացի, որ պետք է հետաձգենք: Դրանից հետո աղջիկս աշխուժացավ, այլևս չքնեց, ու որոշեցինք հենց այդ օրն էլ իրականացանել մտածածը»,- մանրամասնեց Մարիամը:
Ըստ դերասանուհու՝ աղջկա համար հաճախակի ֆոտոշարքեր անելն իր պատճառներն ունի: «Առաջին հերթին՝ նրա համար եմ անում, որ մեծանա ու ինձանից դժգոհ չլինի :) Ինքս էլ մանկությունից մի քանի լավ լուսանկարներ ունեմ, որոնք փայփայում եմ: Կարծում եմ՝ հետագայում աղջիկս շատ ուրախ կլինի՝ տեսնելով իր տարբեր լուսանկարները»,- շեշտեց դերասանուհին:
Մայրիկի փոխանցմամբ՝ աղջկա համար հատուկ կերպարներ չի մտածել: Այդ պահին հանել է նրա զգեստներն ու հագցրել:
Մարիամից տեղեկացանք նաև, որ բացօթյա ֆոտոշարք անելու գաղափարը դեռ ուժի մեջ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ