Ֆեոդալիզմ - Դուք ունեք երկու կով, և Ձեր տերը վերցնում է կաթի մի մասը:
Սոցիալիզմ - Դուք ունեք երկու կով և մեկը տալիս եք հարևանին:
Կոմունիզմ - Դուք ունեք երկու կով, և պետությունը վերցնում է այդ երկու կովերը և Ձեզ մի քիչ կաթ է տալիս:
Տոտալիտարիզմ - Դուք ունեք երկու կով: Պետությունը վերցնում է այդ երկու կովերն ու Ձեզ բանակ է տանում:
Դիկտատուրա - Դուք ունեք երկու կով: Պետությունը վերցնում է երկու կովերն ու Ձեզ գնդակահարում, քանի որ կով կթելն արգելվում է:
Կապիտալիզմ - Դուք ունեք երկու կով: Մեկը վաճառում եք և գնում եք ցուլ: Նրանք բազմանում են: Դուք էլ վաճառում եք նոր կովերին ու հիմնում երկրորդ բիզնեսը:
Կապիտալիզմի ամերիկյան մեթոդ - Դուք ունեք երկու կով: Մեկը վաճառում եք, իսկ մյուսին ստիպում եք, որ 4 անգամ ավել կաթ տա: Այնուհետև հրավիրում եք կոնսուլտանտի, որ բացատրի, թե ինչու էլ կովը չի շնչում:
Կապիտալիզմի ֆրանսիական մեթոդ - Դուք ունեք երկու կով: Ցույցեր եք անում, անկարգություններ եք կազմակերպում, փակում եք փողոցները, քանի որ ուզում եք երրորդ կովն ունենալ:
Կապիտալիզմի իտալական մեթոդ - Դուք ունեք երկու կով, բայց չգիտեք, թե որտեղ են նրանք:
Կապիտալիզմի շվեյցարական մեթոդ - Դուք ունեք 5000 կով, բայց նրանցից ոչ մեկը Ձեզ չի պատկանում, բայց Դուք նրանց կթում եք և վերցնում եք նրանց տերերից փող, որպեսզի պահեք կովերին:
Կապիտալիզմի հնդկական մեթոդ - Դուք ունեք երկու կով և երկուսի առաջ աղոթում եք:
Կապիտալիզմի իրաքյան մեթոդ - Բոլորը մտածում են, որ Դուք ունեք մեծ քանակությամբ կովեր: Դուք նրանց բացատրում եք, որ ոչինչ չունեք: Ձեզ ոչ ոք չի հավատում, ռմբակոծում են, վերացնում են հետո պարզում են, որ իրոք Դուք ոչ մի կով չունեք, բայց արդեն դարձել եք դեմոկրատիայի մի մասը:
Կապիտալիզմի ռուսական մեթոդ - Դուք ունեք երկու կով: Հաշվում եք և տեսնում, որ արդեն 5 կով են, այնուհետև դառնում է 47, քիչ հետ 14 ու նորից դառնում է երկու: Պետք է բացել հաջորդ օղու շիշը:
Կապիտալիզմի հայկական մեթոդ - Դուք ունեք երկու կով: Պետք է անեք 50/50 և մնում է մեկ կով: Այնուհետև կաթն էլ եք 50/50 անում և Ձեզ մյուս 50%-ից մուծում եք հարկ, վարկ, սոցապ վճարներ, կարմիր գծեր, ծանոթի փող, արագաչափ, կուտակային, հանգստի գնալու համար ավել գներ, բիոզուգարաններ, ոստիկանության նոր հագուստ, մի խոսքով զայրանում եք ու գնում Ռուսաստան: