Խոսքս ուղղում եմ «привет», «пока», «ok» հորջորջող հայ հասարակությանը ու հատկապես երիտասարդությունը: Ո՞նց կարելի է էդքան հայամերժ լինել: Գիտեմ՝ ձեզ համար սա աննշան բան է, սակայն մեր յուրաքանչյուրիս վարքագիծը իր ազդեցությունն է թողնում մեր ազգային արժեքների պահպանման գործում, քանի որ բոլորս էլ մեր ազգի յուրօրինակ հիմնասյունն ենք: Այս գեղեցիկ ԲԱՐԵՎ բառը ես նույնպես համարում եմ մեր ազգային արժեքը: Մի քիչ հայասեր եղեք: Ազգային արժանապատվությունը պահպանեք: Ռուսը դժվար թե բարև կամ ցտեսություն ասի իր ռուս ընկերոջը: Էստեղ ինքնասիրության հարց է նաև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել