Այսօր Հյու Ջեքմանը, հրապարակելով տեսահոլովակ, կատակել է Instagram-ի օգտատերերի հետ, հայտնում է Spletnik-ը: Հոլովակում լաց լինող Հյուն կատարում է ցնցող խոստովանություն:
«Ինչ-որ բան կա, որի մասին ես ուզում եմ պատմել… Ես չեմ սիրում սոխ կտրել»:
Սակայն ակնհայտ է, որ նա համադամասեր է: Դերասանի էջում անընդհատ հայտնվում են լուսանկարներ, որտեղ նա ռեստորաններում է, ինչպես նաև սննդամթերք է պատրաստում:
Վերջերս նա օգտատերերի հետ կիսվել է տեսահոլովակով, որտեղ ուրախությամբ տաք մոխրի մեջ թաթախած թրթուր է ուտում:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



