Մի քիչ միտինգ անեմ։
Դե՛մ եմ միայն արտաքինով մարդկանց գնահատմանը։
Օրինակ ինչի՞ է, որ կինը պիտի ամուսնուց պարտադիր տարիքով փոքր լինի, մարմնով ավելի մանր: Հիմի որ կինը բոյով ու ամրակազմ է, գնա՝ կախվի՞, եթե շրջապատում կան միայն միջահասակից ցածր տղամարդիկ: Ինչ մի կարծրատիպ է, չեմ հասկանում: Ախր էդ չափուձևը միայն հասարակության աչքին թոզ փչելու համար է: Փոքրամարմին ու ճաղատ տղամարդն ինչո՞ւ պիտի իր անկյունում նեղվի, բարձրահասակ ու խոշոր կինն՝ իր: Ինչ է թե հասարակությունը կասի՝ էս ի՜նչ անհամապատասխան ընտրություն են արել սրանք: Իսկ որ համապատասխան են արտաքինից գաբարիտներով, բայց ամբողջ օրը իրար միս են ուտում խանդով ու եսիմինչ պահանջներով, դա ոչինչ, դա իրենց ներքին «կուխնյան է»: Է, այ ժողովուրդ, արտաքինով տարբեր զույգն էլ իր ներքինն ունի, ինչի՞ եք որոշում՝ ով է սխալ, ով՝ ճիշտ:
Հ.Գ. Ռիսկով խոսում եմ, որովհետև ամուսինս ինձնից մոտ 10 սմ կարճահասակ էր: Այդ կարծրատիպն իմ շրջապատում կոտրել եմ ամուսնանալով:
Մի մոռացեք՝ ոսկին էլ է փոքր, բայց թանկ է, կարևորը չափերը չեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/939682589388352
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել