Newsline.am-ը գրում է.

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանն ու Իրանը շուտով վերականգնելու են ավիահաղորդակցությունը։ Ակնկալվում է, որ վրացական Airzena և իրանական ATA Airlines ավիաընկերությունները հուլիսի 30-ից վերսկսելու են իրենց չվերթները։

Airzena ընկերության գլխավոր տնօրեն Իասե Զաուտաշվիլին հայտարարել է, որ իրենք ծրագրել են առաջին փուլում իրականացնել շաբաթական երկու չվերթ։ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության ղեկավար Գուրամ Ջալագոնիան մանրամասնել է, որ ավիաչվերթների վերսկսման մասին որոշումն ընդունվել է հուլիսի 22-ին, և ավիաչվերթների հաճախականությունը կախված է լինելու պահանջարկից։

Վրաստանի ու Իրանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվել է մի քանի ամիս առաջ։ Մինչև 2014 թվականի հոկտեմբեր Թբիլիսիի ու Թեհրանի միջև ուղիղ չվերթներ իրականացրել է Fly Vista ավիաընկերությունը, սակայն հարկադրված է եղել դադարեցնել չվերթները՝ կապված պահանջարկի բացակայության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել