Ես կարծում եմ՝ քաղաքական գործչի համար PR-ի լավագույն տարբերակն աշխատելն ա ու էդ աշխատանքի արդյունքը հավուր պատշաճի լուսաբանելը: Քաղաքական գործչի անձնական կյանքը՝ ընտանիքին, երեխաներին, գաստրոնոմիկ նախապատվություններին վերաբերող հարցերի շուրջ հասարակությանը մատուցվող ինֆորմացիան, պետք է լինի ողջամտության սահմանում: Ու մարդիկ պետք է հասկանան, որ երբ PR-ը վերածվում ա ինքնագովազդի՝
ա. ավելի խոցելի ա դարձնում իրենց,
բ. հասարակության մոտ ընդգծված բացասական վերաբերմունք ա դրսևորվում «անպոչ գդալի» համախտանիշով տառապող պաշտոնյայի հանդեպ:
Չափից դուրս ջրիկանալը, «անմիջականություն» խաղալը կամ ամեն տեղ երևալը վատ ա ու անլրջացնում ա թե՛ պաշտոնը, թե՛ պաշտոնյային, թե՛ առհասարակ ողջ պետական համակարգը:
Էսօր մի անհաջող PR քայլով աչքի ընկավ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Հայկական ժամանակ»-ը լուր էր հրապարակել, թե նախարարը մետրոյով ա գործի գնում: Լրատվական դաշտից մի քիչ հասկացող մարդու համար պարզ ա, որ նման լուրերը «պատահաբար» չեն հայտվում լրահոսում: Եթե, ինչպես թերթն ա գրել, Մուրադյանին «հաճախ կարելի է տեսնել Հանրապետության հրապարակ-Բարեկամություն «գծի» վրա», ապա լրագրողն առնվազն պետք ա նկարած լիներ գնացքի սպասող նախարարին, բայց նկար էլ չկա:
Մի քանի ամիս առաջ նույն նախարարի հարբած վարորդը կեսգիշերին, դռռիկները միացրած, պետական մեքենան էր վարել, նույնիսկ ոստիկանություն էր տարվել: Ու նախարարը բավարարվել էր նկատողություն անելով:
Մի խոսքով՝ սթափվեք, սա փոքր երկիր ա։ ՃՃՃՃՃ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել