Esem.am-ը գրում է.

Այս օրերին դերասանուհի Աննա Մանուչարյանը դստեր հետ վայելում է ամառային հանգիստը: Կիզիչ տապից ժամանակավորապես պատսպարվելու համար դերասանուհին զովություն է գտել լողափին:

ESem.am-ի բլից հարցերի միջոցով պարզիր հանգստի հետ կապված Աննայի նախասիրությունները:

Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք հանգստանում:

- Այժմ աղջկաս հետ հանգստանում եմ Սև ծովի ափին: Ծովը միակ վայրն է, որտեղ նյարդերս հանգստանում են:

Ակտի՞վթե՞ պասիվ հանգստի կողմնակից ես:

- Պասիվ հանգստի կողմնակից եմ, որովհետև տարիս գերբեռնված է լինում:

Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնելթե՞ դրսումինչո՞ւ:

-Հայաստանի «ծովակը» քաղցրահամ է, դրա համ էլ հանգստանում եմ Հայաստանից դուրս:

Ըստ քեզամռան հանգստի լավագույն տարբերակը ո՞րն է:

- Լավագույն հանգիստն ինձ համար քաղաքի աղմուկից հեռու լինելն է:

Ինչի՞ միջոցով կարելի է  կոտրել ամռան տապըի՞նչն է ամռան լավագույն ընկերը:

- Ամռան տապի լավագույն ընկերը սառը ըմպելիքն է:

Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:

- Միշտ սպիտակ. հատկապես` արևայրուքի հետ:

Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:

- Վառ և ուրախ գույներով:

Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել:

- Ինչքան մաշկս մուգ է, այնքան վառ է հիշողությունս տվյալ հանգհստի հետ կապված: Նախորդ տարվա ամառս տպավորվել է անակնկալ հանդիպումներով: Շատ անսպասելի՝ հյուրանոցում հանդիպեցի դերասան իմ ընկերներին, ովքեր ևս այդ հյուրանոցն էին ընտրել: Բնականաբար, հանգիստս աննկարագրելի դարձավ:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել