www.psyhelp.am և
www.psyarmenia.com -ից
Մի անգամ քայլում էր ճանապարհով Իմաստունը՝ ուրախանալով կյանքով և զմայլվելով աշխարհի գեղեցկություններով: Մեկ էլ հանկարծ նկատեց նա մի դժբախտ մարդու, ով կորացել էր անմարդկային բեռի տակ:
— Ինչո՞ւ ես քեզ նման տանջանքների ենթարկում,— հարցրեց Իմաստունը:
— Ես տանջվում եմ հանուն իմ երեխաների և թոռների երջանկության, — պատասխանեց մարդը: — Իմ պապի հայրը տանջվել է իմ պապի երջանկության համար, պապս՝ հորս երջանկության, հայրս՝ իմ երջանկության, ես էլ ամբողջ կյանքս պիտի տանջվեմ, միայն թե իմ երեխաներն ու թոռները լինեն երջանիկ:
— Իսկ քո ընտանիքում կա՞ մեկը, ով երջանիկ է եղել, — հարցրեց Իմաստունը:
— Ոչ, սակայն իմ երեխաներն ու թոռները անպայման երջանիկ կլինեն, — պատասխանեց դժբախտ մարդը:
— Անկիրթը չի կարող կարդալ սովորեցնել, իսկ խլուրդը չի կարող արծիվ դաստիարակել, — ասաց Իմաստունը: — Սովորիր ինքդ երջանիկ լինել, այնժամ կհասկանաս, թե ինչպես երջանկացնես երեխաներիդ և թոռներիդ:
Գուստավ Կլիմտ «Մերկ ճշմարտություն» 1899