Newsline.am-ը գրում է.
Կինոդերասանուհի Քեյթ Հադսոնը կմասնակցի դիզայներ Մայքլ Քորսի Watch hunger Stop բարեգործական արշավին, որն ուղղված է սովի դեմ պայքարին: Այս նախաձեռնությունը դիզայները մեկնարկել է դեռևս 2013 թվականին, որի գլխավոր նպատակը մոլորակի յուրաքանչյուր 8-րդ մարդու` սովից տառապելու փաստի վրա ուշադրություն հրավիրելն է:
Երկու տարի առաջ ծրագրի դեսպանը կինոդերասանուհի Հալի Բերին է եղել, իսկ այժմ նրան փոխարինել է ֆիլանտրոպ Քեյթ Հադսոնը, որը երկար ժամանակ համագործակցում է մի քանի բարեգործական կազմակերպությունների հետ:
Արշավի շրջանակներում Հադսոնը և Մայքլ Քորսը Bradshaw 100 ժամացույցների նոր մոդել են ներկայացնելու, որը լրացնելու է Watch Hunger Stop-ի հավաքածուն: Ակցիայից ստացված ամբողջ հասույթով ՄԱԿ-ի համաշխարհային սննդամատակարարման կազմակերպությունը 100 երեխայի կկերակրի:
Արշավը մեկնարկելու է հոկտեմբերին՝ սննդամատակարարման համաշխարհային օրվան ընդառաջ: Մեկ ամսվա ընթացքում Michael kors բուտիկների այցելուները հնարավորություն կունենան նոր ժամացույց գնելու և հանգանակություն կատարելու: