Esem.am-ը գրում է.
ESem.am-ին հայտնի է դարձել, որ դերասանուհի Աննա Ավետիսյանը դիմել է պլաստիկ վիրահատության՝ վիրահատել է քիթը: Մեզ հետ զրույցում Աննան հաստատեց լուրը՝ մանրամասնելով, թե ինչու է որոշել վիրաբուժական միջամտության դիմել:
Երկու շաբաթ առաջ վիրահատության ենթարկված դերասանուհու խոսքով` այդ որոշումը միայն վերջերս է կայացրել: «Էնպես չի, որ քթիցս նեղվում էի. ժամանակ է եղել, որ չեմ էլ մտածել` մի օր կուզենա՞մ դեմքիս վրա ինչ-որ բան փոխել,- ասաց Աննան` ավելացնելով, որ ընկերները կատեգորիկ դեմ են եղել իր վիրահատությանը,- բոլորը մտածում էին՝ չարժի, քանի որ քիթս ինձ համապատասխան է, բայց ես երբեք չեմ հասկացել, եթե քիթը մեծ է` դրա համապատասխանը որն է»:
Աննան այժմ իրեն շատ լավ է զգում: «Հուրախություն ինձ այնպիսի բժշկի էի դիմել, ում լիովին վստահում եմ: Հաստատ գիտեի, որ դեմքիս համապատասխան քիթ եմ ունենալու»,- նկատեց Աննան:
Ըստ նրա` դեռ վերջնական չի երևում քթի տեսքը, բայց նոր քթով իրեն ավելի ինքնավստահ է զգում:
ESem.am-ի հարցին՝ չի մտածում, որ քթի վիրահատությունը կապված է մարդու ճակատագրի փոփոխման հետ, դերասանուհին ասաց. «Չեմ կարծում, որ նման բան կա, ու չեմ հավատում, որ քիթը որևէ կապ ունի ճակատագրի կամ մնացած բաների հետ: Քիթը քիթ է ու այն միայն որոշ չափով փոխում է քո արտաքին տեսքը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ