Պատմում եմ էնպիսի բան, որ գրեթե բոլորիդ հետ պատահել ա, ուղղակի իմ դեպքում «полный комплект» էր: Եթե էսօր դռները թակելու միջազգային օրն ա, բողոքելու իրավունք չունեմ, իսկ եթե ոչ, ապա սկսում եմ: Առավոտյան զարթնեցի ոչ թե զարթուցիչի զանգից այլ դռան դմփոցից:
1. Եկել էր տատիկ, մատաղի փող հավաքող տատիկ… օդերի մեջ, կիսահագնված, մի կերպ մանր գտա, տվեցի, գնաց: Քիչ հետո…
2. Եկավ «Բալա ջան, սոված եմ, կօգնե՞ս» տատիկը… «Մեկը լիներ ինձ օգներ»,- մտքում մտածեցի ես, տվեցի մանրը, գնաց:
3. Եկավ էժան զուգարանի թուղթը… Չուզեցի՝ գնաց, շատ դժգոհ գնաց…
4. Եկավ «Գորիսի մեղրը», չուզեցի՝ չգնաց: Ստիպված ուզեցի, որ գնա:
5. Դատարկ շշեր հավաքող մարդը եկավ, ցավոք չունեի ես դատարկ շշեր, և նա նեղված գնաց:
6. «Բիլայնի» աղջիկներն եկան՝ իրենց աննախադեպ առաջարկով: Չուզեցի ու էլի չգնացին, փորձեցին պարզել՝ ինչի չեմ ուզում: Ասեցի՝ այ որ ասեիք «Մենք եկել ենք կուտ տվող առաջարկով», միգուցե մտածեի: Աննախադեպ առաջարկ չեմ ուզում, մեջր թռիչք երկարություն, բարձրությում ա մտնում, ես էլ թռնողը չեմ: Մտածեցին՝ գիժ եմ, գնացին:
7. Տարեց կին եկավ, Լուսիկին էր ուզում… Ասացի՝ չունենք մենք Լուսիկ, տխուր գնաց:
Մինչ կանցնեմ 8-րդ կետին, ասեմ երբ տեսա ովքեր են եկել, էլ չասեմ հետս ինչ եղավ: Աղանդի մասին պատմությունս ով կարդացել ա, կպատկերացնի:
8.Եհովայի վկաներն եկան, էլի ավանդական «Մենք եկել ենք, որ ձեզ կանգնեցնենք ճշմարիտ ուղու վրա»… էստեղ էլ իմ ձևերով չխորացա, կարճ ասեցի վարպետի խոսքերը, որ գնան:
Խոսքեր …
«Բայց դուք ո՞նց կարող եք մեզ կանգնեցնել ճշմարիտ ուղու վրա, եթե ինքներդ կանգնած եք подъезд-ում»… Գնացին…
Մտածեցի՝ երևի վերջ էսքանով, արդեն մութն ընկել ա, էլ ո՞ր խելառը կգա կհասնի մասիվները:
Շուտ ուրախացա… Արդեն 21.45 էր:
9. «Լույս և ստվեր» ամսագիրն եկավ… Տղան, առանց բան ասելու, մեկնեց ամսագիրը:
-Տղա ջան, ամեն քո գալուց մենք կռիվ ենք անում, մեռա ասելով, զանգելով, որ ես չեմ ուզում ձեր ամսագիրը, բայց դու էլի գալիս ես, որ հերիք չի գալիս ես, մի հատ էլ էս ժամին ու ստիպում ինձ վճարել 400 դրամը:
Մենակ Հայաստանում ես կլսեի էն պատասխանը, ինչ ինքը ասեց…
-Ինձ էս ժամին ա հարմար, համ էլ եկել հասել եմ էստեղ, որ չվերցնես, ձև չկա, էս անգամ էլ առ, էլ չեմ բերի:
Դա նա ասում ա ամեն անգամ: Հիմա ասեք՝ նորմալ մարդը էս ամեն ինչին երջանկությամբ կնայե՞ր: Ով կասի՝ լավ հա թեթև տար, ուրեմն իրա մոտ ինչ-որ օրգանի բացակայություն կա:
Որեմն ես առավոտից տաքությունով, հիվանդ, հազիվ հասնում եմ դուռը բացեմ, որ անհասկանալի մարդկանց տեսնե՞մ: Բա մի հատ լիմոն ծախող չկար էս քաղաքում, ինքը գար դուռս ջարդեր… Չկար էլի….
Ու եթե ես էս ամենից հետո էստեղ գրում եմ, ուրեմն ամեն ինչ լա՞վ է:
Ուռա, ընկերներ, ուռաաաաաաաաաա…..
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gayane.khachatryan.12/posts/409602292446649?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել