ՓՄՁ-ների աշխատանքը վերահսկելու նպատակով անցկացվող տեսչական ստուգումները ոչ միշտ են, որ ունենում են դրական հետևանքներ: Իրավիճակը մեղմացնելու համար գործադիր մարմնի ղեկավարի որոշմամբ կես տարի ժամկետով տեսչական ստուգումները կդադարեցվեն:
Այս հարցի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ով նախ նշել է, որ այս որոշումը շատ կարևոր հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ, քանի որ երբ մարդիկ գիտակցում են, որ չեն ստուգվելու այս տարվա ընթացքում կամ ստուգվելու են միայն վարչապետի գրավոր թույլտվությամբ, դա բարոյական մեծ խրախուսանք է ՓՄՁ ներկայացուցիչների համար և հավելյալ ներկայացրել է մի քանի թվային ցուցանիշներ, որոնք ևս խոսում են ոլորտին մի փոքր ստուգումների առումով հանգիստ տալու մասին:
Այժմ ՓՄՁ ներկայացուցիչները կզգան իրենց ավելի ապահով և վստահ, քանի որ չեն ստուգվի այս տարվա ընթացքում, իսկ ստւգվելու համար հարկավոր կլինի անձամբ վարչապետի թույլտվությունը: Իսկ ինչ վերաբերում է հարցի տնտեսական կողմին, ապա ազատականացված ոլորտներում ներդրողների մոտիվացիան ավելի կմեծանա: