Տղամարդկանց միջազգային օրն ամենամյա տոն է, որը նշում են նոյեմբերի 19-ին: Այն առաջին անգամ տոնել են 1999թ-ին Տրինիդադ և Տոբակոյում: Այնուհետև տոնը սկսում են նշել նաև Ավստրալիայում, Կարիբյան ծովավածոցի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում և ՄԱԿ-ում:
Տղամարդկանց միջազգային օրվա ստեղծման նպատակը գենդերային խտրականության և սեռերի անհավասարության հիմնախնդրի առկայության վրա ուշադրության կենտրոնացումն էր: Տոնի կազմակերպիչները շեշտադրումը կատարում էին տղաների և տղամարդկանց առողջության պահպանման վրա, ինչպես նաև ընդգծում էին տղամարդկանց կողմից ընտանիքի և երեխաների դաստիարակության վրա ազդեցությունը: ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ինգեբորգ Բրեյնեսը, ով նաև «Կանայք և գենդերային անհավասարությունը» ծրագրի ղեկավարն էր, նշում էր, որ այս տոնը հնարավորություն կտա բարելավել գենդերային հավասարակշռությունը:
Ներկայումս տոնը նշվում է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Գանայում, Հնդկաստանում, Իռլանդիայում, Մալթայում, Տրինիդադ և Տոբակոյում, ԱՄՆ-ում, ՀԱՀ-ում, Սինգապուրում և Յամայկայում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/442945232429652
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել