Newsline.am-ը գրում է.
Աշխարհահռչակ կինոդերասանի բարեգործական նախագծում ներկայացրած լոտերը կարող են զարմացնել անգամ աճուրդի ամենամոլի գնորդին: LDF (Leonardo DiCaprio Foundation) հիմնադրամի աճուրդը անց է կացվում ամեն տարի, ու թեև նախորդ տարվա լոտերը նույնպես անսովոր են եղել, այս տարվա առարկաներն ու once-in-a-lifetime experiences առաջարկները բավականին արտասովոր են: Առաջարկվող հնարավորությունների և շքեղության առարկաների թվում են Էլթոն Ջոնի համերգը, Մադոննայի գալիք տուրում կուլիսներ ներխուժելու հնարավորությունը, Ռոջեր Ֆեդերերի հետ անհատական խաղ, Պիկասոյի փոստերը, ԴիԿապրիոյի Rolex Daytona ժամացույցը, «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումներից մնացած Ջեյմս Քեմերոնի ստորագրությունով փրկարար բաճկոնը, Մոնեի «Ժաննա Սեվոյի դիմանկարը», Բելիզում ԴիԿապրիոյի մասնավոր էկոկղզում առանձնատուն գնելու հնարավորությունը և այլն:
Աճուրդից ստացված հասույթը փոխանցվելու է LDF հիմնադրամին, որն այն կբաժանի տարբեր բարեգործական նախագծերին: Տվյալ պահին LDF-ը 70 նախաձեռնությամբ է զբաղվում, դրանց թվում նաև` կենդանիների հազվադեպ տեսակների պահպանմամբ: Այս տարվա աճուրդի հատուկ հյուրերն են Մարիոն Կոտիյարը, Քեյթ Հադսոնը և Էլթոն Ջոնը: ԴիԿապրիոյի նախագծին աջակցում են Chopard, Giorgio Armani և Swiss Banking Group Julius Baer ընկերությունները: