Մեր կյանքի որ ոլորտը դիտարկես՝ հայտնվում ես միջնադարում. դա կապիտալի նախնական կուտակումն է, երբ հարևանդ թքած ունի քո վրա հանուն 10-20 դրամի կամ բակի մի կտոր հողի, դա քաղաքականություն է, որի հիմնական բնորոշ գիծը կեղծիքն է ընտրություններում կամ ժողովրդավարության իմիտացիայում, դա «քյառթու» երիտասարդության հայտնվելն է, որն ավելի հետամնաց է, քան իմ երիտասարդ տարիներին, դա եկեղեցաշինությունն է՝ այն էլ միջնադարյան ոճով, դա ժողովրդի և պետության, իմա՝ նույն ժողովրդի հաշվին գերհարստացած, այդ թվում՝ իրենց կամ իրենց հարազատների պաշտոններն օգտագործած և նույն ժողովրդին բարեգործության անվան տակ փշրանքներ մատուցած մի բուռ սրիկաններն են: Դա նրանց թուլեքն են, որ միջնադարյան ֆեոդալի ծառաների նման քծնում են իրենց տերերին, սակայն հասարակ մարդկանց հարստահարում են, ոնց կարողանում են: Եվ մենք, դժբախտաբար, ապրում ենք հենց այս ժամանակահատվածում և հենց այս երկրում, երբ միաժամանակ կա ինտերնետ, և կա հնարավորություն տեսնելու, թե ինչպես են ապրում նորմալ մարդիկ նորմալ երկրներում... Ցավալի է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10204259366395258?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել