Եվ այսպես՝ ցտեսությո՛ւն, Եվրոգավաթներ 2015, ինչ կարելի է ասել 2-րդ փուլի պատասխան հանդիպումներից հետո, նախ՝ պարզ էր, որ «Փյունիկը» դուրս է մնացել հետագա պայքարից, բայց դատողություններ անում են միայն հանդիպման համացանցային տեղեկությունների հիման վրա, զարմանալի է, որ խաղը չհեռարձակվեց հեռուստատեսությամբ, հավանաբար հեռուստաընկերությունները «շահավետ» չէին համարել այն հեռարձակել, ինչևէ, զարմանալի է, որ «Փյունիկը» թեև հաղթեց նվազագույն հաշվով, մրցակցի դաշտում այդքան խոցելի պաշտպանություն է ունեցել, որ 5 անպատասխան գնդակ էր բաց թողել:

Ինչ վերաբերվում է «Շիրակին», որի հետ հույսեր ունեին և մարզասերները, և, համոզված եմ, Հայաստանի ֆուտբոլի պատասխանատուները, պարզապես հիասթափեցրեց, լավ է, որ մարզասերները մեկ մարդու պես աջակցում էին շիրակցիներին, բայց ահա խաղը դժգույն էր, մի քանի վտանգավոր պահեր, այն էլ չիրացված, խոտան, նորից խոտան, չհամաձայնեցված գործողություններ՝ գումարած մարտավարության պակաս: Զարմանալիորեն ուրախացրեց «Ալաշկերտը», և միայն վերջին րոպեին կորզած հաղթանակի համար չէ, որ դրական խոսքեր կարելի է ասել: Առաջին իսկ րոպեից թիմը նպատակասլաց խաղ էր ցուցադրում, միայն կիսապաշտպանությունից հարձակման անցնելիս «Ալաշկերտին» պակասում էր կարգը, սառնասրտությունը և փորձը, ինչ խոսք, հստակ երևում էին գլխավոր մարզչի՝ Աբրահամ Խաշմանյանի աշխատանքի արդյունքները: Շատ կարևոր է, որ մեր ակումբները սովորեն սխալների, սայթաքումների վրա և առաջիկայում ապացուցեն, որ հավասարը հավասարի հետ կարող են մրցակցել բոլոր ակումբների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել