Կարծում եմ, որ այս պահին համացանցային և մեդիա տիրույթում Հայոց Եկեղեցու և նրա գահակալի հասցեին «քաջաբար և անկաշկանդ, նախանձախնդիր և հայրենասեր» արտահայտվողները պետք է վերստին ընթերցեն Ամենայն Հայոց Հայրապետի ասածը («Ես կարծում եմ, որ հոգևոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգևոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին: Եվ պետք է մենք ամեն ջանք ի գործ դնենք, որպեսզի հոգևոր կյանքը զորանա») և փորձեն հասկանալ, ապա հետևություններ անեն իրենց իսկ կյանքի համար: Եվ եթե ստացվի, ապա փառք Աստծո, ամեն ինչ դեռ կորած չէ, և հույս կա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=960760803987199&set=a.129580130438608.21406.100001598644661&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել