Խոլորձի`օրխիդեայի ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի: Նա այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլ, օրինակ` Վենեսուելան, Հոնկոնգը: Օրխիդեան տրոպիկական բույս է, այդ բույսի տեսակներից մեծ մասը կարելի գտնել տրոպիկներում, որտեղ նրանք աճում են ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա: Մարդիկ միշտ հիանում են օրխիդեաներով և հավաքածու են պահում: «Օրխիդեա» անունը կրում են շատ ֆիրմաներ, օրինակ՝ այդպես է կոչվում հարսանեկան գործակալությունը, ինչպես նաև անշարժ գույքի գործակալությունը և կանացի սպիտակեղենի խանութը:
Օրխիդեաները թանկ արժեն, բայց շատ գեղեցիկ են, նրանց մասին կարելի է ասել`
1. Նրանք աճում են բոլոր մայրցամաքներում՝ բացի Անտարկտիդայից:
2. Որպեսզի ծաղիկների փոշին ստանաք, օրխիդեայի որոշ տեսակներ նմանվում են էգ միջատների և այդպիսով ընդունում են արու միջատներին, այդպիսով կատարվում է փոշոտումը:
3. Ամենահեշտը Ֆալենոպսիս օրխիդեայի աճեցնելն է:
4. Վանիալա օրխիդեան ունի բարձր կոմերցիոն արժեք, քանի որ օգտագործվում է կերակրի մեջ, նրանից պատրաստում են վանիլային էսենցիա:
5.Օրխիդեան հաճախ են օգտագործում բնակարանները զարդարելու համար:
Հայտնի է, որ կան մոտ երեսունհինգ հազար տեսակ օրխիդեաներ, կան նաև հիբրիտներից արհեստականորեն ստացվածներ:
Ինչպե՞ս աճեցնել օրխիդեան. կավե կամ պլաստիկ ծաղկամաններում կամ տուփերում:
Պետք է անցքեր լինեն ծաղկամանի տակ և կողքերին, հետո պետք է լցվի դրենաժ, պենոպլաստի կտորներ, կեղևներ`գերադասելի է եղևնու 5-ից 20 միլիմետրանոց կտորներից, որոնք լվանում են տեղավորելուց առաջ:
Օրխիդեան պետք է ջրել եռացած կամ թորած ջրով, երբեմն ամիսը 1-2 անգամ, այն պետք է պարարտացնել հատուկ օրխիդեայի համար նախատեսված պարարտանյութերով:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=3833089396504&set=a.1357124658933.2043192.1555988255&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել