Հայտնի չէ, թե ինչպես է նա կարողացել ստիպել կենդանիներին անշարժ նստել: Այնուամենայնիվ, բրիտանացի Թիմ Ֆլաչը կարողացել է անել դա: 54-ամյա լուսանկարիչը տարիների ընթացքում հավաքել է մի ամբողջ հավաքածու, որտեղ կենդանիները դրսևորում են գրեթե մարդկային դիմախաղ ու ժեստիկուլյացիա։ Նկարները դիտելիս քեզ չի թողնում այն զգացողությունը, որ բոլոր այդ շարժումներն ու էմոցիաները դու էլ ես անում։


Այս հիանալի նկարների հեղինակ Թիմ Ֆլաչը հայտնի է դարձել կենդանիների պորտրետների շնորհիվ:


Ֆլաչը ճանաչված է կենդանիների բարձրորակ ֆոտոնկարների համար։ Նրա աշխատանքը միտված է կենդանիների էմոցիաները ֆիքսելուն և դրանք մարդկայինների հետ համադրելուն:


Գրեթե մարդանման. այս հանճարեղ նկարում գորիլլան շրջվել է ֆոտոօբյեկտիվից:

Դիտելով Ֆլաչի կայքում զետեղված նկարագիրը՝ կարող ենք կարդալ. «Չնայած, որ նկարներում տարբեր կենդանիներ են, Թիմ Ֆլաչը այնքան հաջող է նկարում դրանց, որ մենք կարող ենք տեսնել, թե որքան նման է կենդանիների ու մարդկանց մարմնական լեզուն…»:


Ի վերջին պռոեկտում, որը կոչվում է Ավելին քան մարդ, լուսանկարիչը պատկերել է տարբեր վայրի կենդանիներ՝ կապիկներով սկսված կապիկներից, վերջացրած անփետուր կերակրահավերով։

Համաշխարհային ճանաչում ձեռք բերելուց հետո Ֆլաչը, ով ի սկզբանե հիմնականում շներ ու ձիեր էր նկարում, սկսեց կենտրոնալ ավելի էկզոտիկ կենդանիների վրա։

Գրեթե մերկ. ճուտիկի պրոֆիլի լուսանկար, որտեղ ճուտիկը մեկ աչքով նայում է կամերային:

Բացում է պոչը. շատ մոտիկից արված ու «անձնական» սիրամարգի լուսանկար:


Փղի այս նկարում մենք տեսնում ենք, թե ինչպես է ջուրը ցայտում նրա կնճիթի միջից:


Ֆլաչն այնքան մոտիկից է նկարում կենդանուն, որ մենք կարող ենք տեսնալ դրա ժեստերը, մարմնի լեզուն՝ արտահայտված դիմախաղով, մռութի կամ վերջույթի շարժումներով:


Տխուր աչքեր։ Այս օրանգուտանգին նկարել են, երբ մտահոգ տեսքով նայում է դեպի հեռուն:

Կապուցին կապիկը զարմացած նայում է իր մատին, իսկ  հազվադեպ կենդանատեսակ հանդիսացող սպիտակ վագրը այս ամենին հետևում է մեծ հետաքրքրությամբ։
Ֆլաչն ավարտել է Լոնդոնի Սուրբ Մարտինի անվան դպրոցը և վերջին 20 տարին նվիրել է լուսանկարներին և գովազդին։
Նա աշխատել է այնպիսի ընկերությունների և կազմակերպությունների համար, ինչպիսիք են Ադիդասը, Սիրք դը Սոլեյը, Յագուարը, Սոնին և այլն, այնուամենայնիվ համաշխարհային հռչակ նա ստացավ հենց կենդանիների լուսանկարների համար։
Նրա աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, հեռավոր արևելքում։ Նա նաև հաճախակի դասախոսություններ է կարդում աշխարհով մեկ։
Նկարները կցուցադրվեն Օսբորն Սեմյուելի պատկերասրահում դեկտեմբերի 5-21-ը։


Մտահոգ տե՞սք. գորիլլայի նարնջագույն աչքերի մտազբաղ հայացքը


Շատ անձնական։ Երկու կապիկներ վայելում են շատ ինտիմ պահը՝ երկուսով


Չղջիկը, թվում է, ամաչում է օբյեկտիվից և փակել է իր դեմքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել