Որպեսզի եկեղեցիների բացումների ժամանակ մի կտոր մատաղի համար իրար կոտորող մարդիկ չլինեն, եկեղեցիներ «բացելու» փոխարեն գործարաններ ա պետք բացել: Էդքան դժվա՞ր ա դա հասկանալ, արա: Մարդկանց աշխատանքով ապահովեք, միայն «հոգևոր սննդով» մարդը չի կարող ապրել, չի կարող երեխային կերակրել, դեղորայք գնել, օր օրի թանկացող վճարումներն անել: Էս ժողովրդին աշխատանք ա պետք, ոչ թե ամեն քայլափոխին բացված «էլիտար» եկեղեցիներ:
Հ.Գ. Ես կարող ա ամիսը մեկ կամ երկու անգամ եկեղեցի գնամ ու ընդամենը մի քանի մոմ առնեմ, բայց այսուհետ ոչ մի մոմ չեմ առնելու, անգամ այդ մի քանի հարյուր դրամս կուղղեմ սահմանամերձ գյուղերին, վիրավոր զինվորի բուժմանը կամ մեկ այլ կարևոր նպատակի, իմ աղոթքներն առանց մոմի էլ կհասնեն:
Էսքան բան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել