Ինչքան ուզում եք ՀՀՇ-ն քրֆեք: Բայց էդ խոսքերը մի ասեք` Ցրտի ու մթի տարիներ:
Երկրորդ համաշխարհայինը սովետի համար տևեց չորս տարուց մի փոքր քիչ: Ռազմական գործողություններից հեռու հայաստանում այդ տարիներին կարտոշկի կլեպ էին խաշում ուտում: Ոչ մեկի մտքով չի անցնում էդ տարիները անվանել, ցրտի, մթի, սովի տարիներ: Բոլորը միայն ասում են, հերոսական պայքարի տարիներ: Արցախյան պատերազմը հինգ տարուց ավել ձգվել է: Ու կան մարդիկ, որ էդ տարիները համարում են ցրտի և մթի տարիներ:
Փաստորեն, օտարի համար կռվել, զոհվել, սովելը, մրսելը հերոսություն է, իսկ սեփական երկրի համար նույն չարչարանքները անընդունելի են:
Ապրեք, հայեր:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/bujak.yan/posts/428983777154708
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել