Քաղաքականության գործիքները կիրառելով՝ մենք մեր երկիրը կարգի բերելու փոխարեն վերածում ենք հոգևոր ավերակի: Եվ դա այն պատճաով, որ քաղաքատնտեսական երևույթների առումով գտնվում ենք 1600-ականների Եվրոպայում, սակայն անմտաբար փորձում ենք կիրառել ժամանակակից Եվրոպայի օրենքները:
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կվերաբերվեին 1600 թվականների եվրոպացիները (երբ կապիտալի նախասկզբնական տենդով բռնկված՝ դաժանորեն ոչնչացվում էր գյուղացիությունը, և հափշտակվում էին հողերը), եթե մենք նրանց առաջարկեինք ժողովրդավարական ընտրություններ անցկացնել...
Կծիծաղեին մեզ վրա...
Բայց ահա, երբ եվրոպացիները կապիտալի նախասկզբնական կուտակման մեր փուլի ժամանակ մեզ առաջարկեցին ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, ապա մենք նրանց վրա ծիծաղելու փոխարեն հիմարաբար դա լուրջ ընդունեցինք:
Ու լացում ենք արդեն քառորդ դար:
Դրսերից տարբեր ժամանակներում տեսակետ է հնչել, թե հայը քաղաքականապես հիմար է: Քսանհինգ տարի է՝ մենք անխնա ապացուցում ենք դա:
Ժամանակը չէ՞ այդ քաղաքականապես հիմարությունը թոթափելու և իրականացնելու իրավիճակից բխող ռեալ քայլեր...