...Ես նրան միշտ նայում եմ հիացմունքով, որովհետև նա Հիացնում է միշտ, նրա մեջ հավերժ ապրում է մանուկը, որովհետև դա բնորոշ է Հանճարներին։ Ինձ, ինչպես միշտ, կմեղադրեն այդ բառը շռայլելու մեջ, բայց ինձ համար իր անհատակ խորքից Նոր խոսք, ասելիք ու միտք Ստեղծողը Հանճար է։ Ինձ կքարկոծեն՝ մեղադրելով սուբյեկտիվության մեջ, իսկ ես կասեմ՝ Նա անսահմա՜ն է... Նրանով ես դառնում եմ ավարտուն, ինչպես բանաստեղծության մեջ տեղին ասված վերջաբանը, նրա հետ ճախրում եմ ազատորե՜ն, երբ, խոսքս դեռ չասած, մտքիս Միտքն արդեն շարունակում է նա, երբ բեմի սահմանները ձգվում ու երկարում են անվերջ՝ դառնալով անսահման, երբ նա կողքիդ է։ Ես ուզում եմ ու միշտ Սիրով պատմում եմ Սիրուս մասին, որի ամեն մի խոսքը երգ է, երգը՝ սիրո խոստովանություն, իսկ նրա Կյանքը՝ անընդմեջ Լույս տվող Մեծ Արև՜։)))) Ավետ Բարսեղյան !!! ...Ծնունդդ շնորհավոր, մեր ժամանակների իմ Հսկա՜...
Ազնիվ ես, մաքուր ես, անսովոր պարզ ես ու Իմն ես։
Հ.Գ. Փորձեցի կարճ լինել, բայց դե քո մասին կարճ կլիներ միայն էսպես... Հավետ իմ Ավետ,
Պոետ ես Առհավետ ։))))))