168.am-ը գրում է.
«ArmComedy» հաղորդման ճանաչված «հատուկ թղթակից» Մհեր Խաչատրյանից 168.am–ը հետաքրքրվեց՝ որտեղ է պատրաստվում անցկացնել իր ամառային արձակուրդներ: Մեր հարցին, թե՝ որտե՞ղ եք այս ամառ անցկացնելու ամառային արձակուրդները և ո՞ւմ հետ, Մհերը պատասխանեց. «Մոնղոլիայում՝ համադասարանցիներիս հետ»:
Իսկ որքա՞ն գումար է նախատեսում ծախսել Մոնղոլիայում. այս հարցին Մհերը պատասխանեց. «Մոնղոլիայի դեպքում չեմ կարող ասել, քանի որ դեռ չենք ճշտել տուգրիկ-դրամ հարաբերակցությունը: Իսկ հանգստյան տները Հայաստանում կամ շատ թանկ են, բայց որակյալ, կամ շատ էժան՝ բայց Սովետից մնացած և առանց պայմանների»:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/07/23/516319.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել