Fact.am-ը գրում է.
Ճարպային կուտակումները գոտկատեղի հատվածում ոչ միայն գեղեցիկ չեն, այլ նաև ավելի վտանգավոր են, քան ճարպային կուտակումները մարմնի ցանկացած այլ մասում:
Գիտնականները պարզել են, որ ընկույզների օգտագործումը կապված է սերոտոնինի՝ «ուրախության» կամ «երջանկության» հորմոնի մակարդակի հետ, ինչի շնորհիվ մարդն ախորժակի սրման ազդակներ չի ունենում:
Բժիշկների խոսքով՝ ճարպի մակարդակի նվազմանը նպաստում է ցանկացած ընկույզների օգտագործումը:
«Ընկուզեղենի տարբեր տեսակները նպաստում են երջանկության զգացման ինտենսիվացման ու կասեցնում են ախորժակը: Ավելորդ սննդի բացակայությունը աստիճանաբար հասցնում է նրան, որ օրգանիզմը ինքնուրույն է ազատվում ճարպից՝ ներառյալ գոտկատեղի ճարպից», – այպիսին է գիտնականների եզրահանգումը:
Գիտնականների հաշվարկները ցույց են տալիս, որ օրական ընդամենը 28 գրամ ընկուզեղենը բավական է՝ սթրեսի դեմ շատակերության չպայքարելու համար: