Ամբողջովին ուսումնասիրեցի Սահմանադրական բարեփոխումների առաջարկը, այս Սահմանադրության մեջ բարոյականության բառն ավելի շատ է հանդիպում, քան իրավունք բառը:
Մի քանիսը ցիտեմ:
Հոդված 24. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը: Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ ... ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ... պաշտպանության նպատակով:
Հոդված 30. Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը:
2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ ... ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ... պաշտպանության նպատակով:
Հոդված 39. Ազատ տեղաշարժվելու իրավունքը: Երկրիր դուրս գալու և երկիր վերադառնալու իրավունքը
4. Ազատ տեղաշարժվելու և երկրից դուրս գալու իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ ... ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ... պաշտպանության նպատակով:
Հոդված 40. Մտքի, խղճի և կրոնի ազատությունը
2. Այս իրավունքի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ ... ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ... պաշտպանության նպատակով:
Հոդված 41. Կարծիքի ազատությունը և տեղեկատվության ազատությունը
3. Սույն հոդվածով սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ ... ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ... պաշտպանության նպատակով:
Հոդված 43. Հավաքների ազատությունը
3. Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ ... ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ... պաշտպանության նպատակով:
Եվ օրենքի շրջանակներում, ո՞վ ինձ կհիմնավորի, թե որն է «բարոյականություն» տերմինը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/820212094753656
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել