Վստահ կարող եմ ասել, որ պետք է երբեմն կորցնել աշխատանքը, պաշտոնը, դիրքը, ընկնել դժվարությունների մեջ, անցնել դրանց միջով, հաղթահարել Աստծո կամքով և օգնությամբ... Եվ սա ոչ միայն նրա համար, որպեսզի ինքդ կատարելագործվես՝ որպես մարդ, ոչ միայն նրա համար, որպեսզի թրծես կամքդ, տեսակդ, էությունդ, այլ նաև նրա համար, որպեսզի ավելի հստակ ճանաչես շրջապատդ, մարդկանց... Հավատացնում եմ, որ դիմացինիդ ավելի պարզ, ավելի հստակ ճանաչելու անգերազանցելի նախապայմանը վերոնշյալ հանգամանքերն են: Հետաքրքիր է, որ աշխատանք, դիրք, պաշտոն, հետևաբար նաև, գումար վաստակելու հնարավորությունը, թեկուզև ժամանակավորապես կորցնելու դեպքում, կողքիցդ «անէանում են» նաև մարդիկ, ում ընդունել ես հարազատի պես. մարդիկ, ում հետ իմաստալից վայրկյաններ ես ապրել, ում հետ կիսել ես աշխատանքային հաջողություններդ, ովքեր իբրև թե սրտացավությամբ, անկեղծ և ուրախությամբ կիսել են այդ նույն հաջողություններդ... Ցավալի է, երբ մարդը գնահատվում է միայն որոշ՝ ԱՇԽԱՐՀԻԿ ԿՅԱՆՔԻ ԿԵՂԾ ԵՎ ՍԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ համար... Ցավալի է, երբ այդ շինծու արժեքների պատճառով հեռանում են նաև սիրելի մարդիկ, հեռանում են նրանք, ովքեր, ըստ մարդկային խղճի և արժեքների տրամաբանության և թելադրանքի, հավերժ պետք է կանգնած լինեին կողքիդ.... Առակս ի՞նչ կցուցանե. երբեք ու ոչ մի պարագայում չզղջալ դիրք, պաշտոն, աշխատանք կորցնելու համար! Կորցնելով դրանք՝ ձեռք եք բերում անգնահատելի իմաստնություն, կամք, փորձ և մարդկային փոխհարաբերությունների վերաիմաստավորում. Հավատացեք՝ սրանք բազմապատիկ անգամ ավելի թանկ են, քան մարդու կողմից արհեստականորեն «կուռքի» վերածված ԱՐԺԵՔՆԵՐԸ....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/727670667355905
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել