Mediamonitor.am-ը գրում է.
«Հոշի-ռյոկան» հյուրանոցը հանդիսանում է աշխարհի ամենահին հյուրանոցը, այն 1296 տարեկան է, սակայն տարիները չեն ազդել նրա վիճակի վրա, այն հիանալի տեսք ունի նույնիսկ այսօր:
Հյուրանոցը գտնվում է Կոմացու քաղաքում Խակու լեռան ստորոտին, Ճապոնիայում:
«Հոշի-ռյոկան» հյուրանոցը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «Հոշի»`վանական, «ռյոկան»` հյուրանոց:
13 դար շարունակ հյուրանոցի սեփականատերը միևնույն ընտանիքն է եղել, դրա հետ մեկտեղ փոխանցվել է նաև անունը` Ձենգորո-հոշի և նոր տիրոջ հերթական համարը: Հյուրանոցի ստեղծման օրվանից այն ունեցել է 46 սեփականատեր, այժմ տիրոջ անունն է Ձենգորո-հոշի 46-րդ:
Հյուրանոցը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենահին հյուրանոց:
«Հոշի-ռյոկան» հյուրանոցի ստեղծման շուրջ առկա են բազմաթիվ առասպելներ: Ասում են, որ մի ժամանակ ապրել է բուդդայական վանական Թայթյո Դայսին, ով ճանապարհորդում էր Ճապոնիայում` քարոզելով բուդդիզմ: Եվ ահա մի օր գիշերը երազում նրան այցի է գալիս լեռների պահապանը և ասում, որ լեռան ստորոտից 23 կմ ներքև գտնվում է Ավազու գյուղը, որտեղ էլ գտնվում է տաք աղբյուր, որն ունի բուժիչ ազդեցություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ